101 օր դժոխքում․ Բաքվի բանտերից մինչև այսօր

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

«․․․Տղաներին մեկ-մեկ դուրս էին հանում բանտախցից, 2–7–8–10 հոգով «դուբինկաներով» խփում այնքան, մինչև հոգնեին։ Ծեծում էին ոչ թե որպես «բոյեվիկի» կամ միլիցիոների, այլ, ինչպես իրենք էին ասում, որպես հայի։ Եթե մեկը չէր համբերում և պատասխանում էր կամ հայհոյում, ապա մեկ շաբաթ շարունակ գիշեր-ցերեկ նրան ծեծում էին։

Իմ այն հարցին, թե որո՞նք էին ամենասարսափելի պահերը, ԳԵՈՐԳԻ ՔՈՉԱՐՅԱՆՆ ասաց.- «Ամենածանր պահերն այնժամ էին, երբ բանտախցից լսվում էին ծեծվող տղերքի տնքոցները։ Երբ ինձ էին ծեծում, այդքան ցավ չէր տալիս, բայց երբ ուրիշի ձայնն էի լսում, թվում էր, թե ուր որ է կսպանեն»։ (101 օր դժոխքի պարունակներում, 05.10.1991)

Սա հատված է Աշոտ Աղաբաբյանի «Գաղութ» գրքից, որտեղ նկարագրվում է 1991 թվականին ադրբեջանական բանտում 101 օր գերության մեջ գտնվող մեր մի քանի տասնյակ հայրենակիցների ապրած դժոխքը՝ հենց գերիների վկայություններով։ Նրանցից ոմանք այսօր էլ ողջ են և ապրում են մեր կողքին։

Այս դաժան պատմությունն ընդամենը մի փոքրիկ դրվագ է այն անմարդկային խոշտանգումներից, որոնց ենթարկվել են մեր հայրենակիցները։

Իսկ հիմա պատկերացրեք առնվազն 19 մեր հայրենակիցներին, որոնք արդեն շուրջ 3-6 տարի գտնվում են Բաքվի բանտերում, ունեն լուրջ առողջական խնդիրներ և զրկված են մարդկային տարրական իրավունքներից։

Մեր հայրենակիցներին պետք է օր առաջ տուն վերադարձնել։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել