Կան մարդիկ, որոնց մասին կարելի է պատմել նրանց ունեցածի թվերով. Արև Աբելյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Լոռեցիս…

Սամվել Կարապետյանի մասին վերջերս մի պատմություն լսեցի, որն ինձ համար շատ ավելի հետաքրքիր էր, քան ցանկացած բիզնես հաջողության պատմություն։

Պատմեցին որ նա մեծ գումար է նվիրաբերել մի նախաձեռնության, որի նպատակը շատ պարզ, բայց անչափ կարևոր էր՝ օգնել այն հայ ընտանիքներին, որոնք երկար տարիներ սպասել են երեխա ունենալու հնարավորությանը։

Այստեղ ամենահետաքրքիրը նույնիսկ գումարի չափը չէ։

Հետաքրքին այն է,, որ երբեմն մարդուն կարող ես տալ ոչ թե տուն, ոչ թե մեքենա ու աշխատանք, այլ մի հնարավորություն, որին նա ամբողջ կյանքում է սպասել։

Ու եթե մի օր այդ ընտանիքում երեխա է ծնվում, այդ երեխայի ծննդյան պատմության մեջ, գուցե, երբեք չգրվի Սամվել Կարապետյանի անունը։

Բայց նրա կյանքում ինչ-որ տեղ միշտ կլինի մի անտեսանելի էջ, որի վրա գրված կլինի

«Մի մարդ օգնեց, որ ես ծնվեմ»։

Կան մարդիկ, որոնց մասին կարելի է պատմել նրանց ունեցածի թվերով։

Իսկ կան մարդիկ, որոնց մասին ավելի ճիշտ է պատմել այն մարդկանց թվով, որոնց կյանքը փոխվել է իրենց շնորհիվ։

Կարծում եմ՝ մարդու թողած ամենամեծ հետքը հենց սա է։

Պարոն Սամվել Կարապետյան, ջան, շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան օրվա առթիվ։

Թող Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումները հաշվվեն այն մարդկանց ժպիտներով, որոնց համար ինչ-որ բան ավելի լավ է դարձել Ձեր շնորհիվ։

Առողջություն, ուժ և երկար կյանք Ձեզ՝ դեռ շատ մարդկանց կյանքում այդ անտեսանելի, բայց կարևոր էջը գրելու համար։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել