ԳՈՐԻՍՅԱՆ ՕՐԵՐ – ՖԵՍՏԻՎԱՌ 2026
Սիրելի՛ հայրենակիցներ, հյուրեր
2026 թվականի օգոստոսի 15-ին Գորիս քաղաքում նախատեսվում է «Գորիսյան օրեր» ամենամյա համաքաղաքային միջոցառումը, որի շրջանակում Գորիսն առաջին անգամ կհյուրընկալի նաև «Ֆեստիվառ» փառատոնը։
Ողջ օրվա ընթացքում նախատեսվում են մշակութային, մարզական և ժամանցային բազմաբնույթ միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ներկայացնելու Գորիսի հարուստ մշակութային ժառանգությունն ու ինքնատիպ ավանդույթները, խթանելու համայնքային և տնտեսական զարգացումը։
Նախատեսվող միջոցառումների ժամանակացույց՝
Ժամը 12։00 – «Գորիսյան օրեր» միջոցառման հանդիսավոր մեկնարկ՝ Գորիսի Չոփչուն ձոր կոչվող թաղամասից
Ժամը 12։00 – Ազգային ուտեստների հյուրասիրություն, ժողովրդական երգերի, պարերի կատարումներ՝ Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի ժողգործիքների համույթի և պարային խմբերի մասնակցությամբ
Ժամը 12։00 – Տեղական արտադրանքի տոնավաճառ՝ Կոմիտաս փողոցի երկայնքով
Ժամը 14։00 – Անվճար երթուղիներ Գորիսի տարածաշրջանի տեսարժան վայրերով
Ժամը 15։00 – Բազմաբնույթ մարզամշակութային միջոցառումներ Մխիթար Սպարապետի հրապարակում և հարակից տարածքներում
Ժամը 18։00 – Ջազային համերգ Գյումրու «HAY at JAZZ» խմբի մասնակցությամբ
Ժամը 19։00 – Մեծ մենահամերգ Տաթև Ասատրյանի մասնակցությամբ՝ Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում
Ժամը 22։00 – Դիջեյ