Սիսիանում մեկնարկել է «Նավասարդ» հայ-իրանական մշակութային և խոհանոցային փառատոնը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

«ՆԱՎԱՍԱՐԴ»․ օր 1

«Նավասարդ» հայ-իրանական մշակութային և խոհանոցային փառատոնի առաջին օրը նշանավորվել է հանդիսավոր արարողություններով և բարձրաստիճան հյուրերի ընդունելությամբ։

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը դիմավորել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին, ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդիին, Գիլան նահանգի Լահիջան քաղաքի քաղաքապետ Ռեզա Զենդեդելին և մի շարք այլ պաշտոնատար անձանց։

Սիսիանում հյուրերին դիմավորել են հայկական ավանդական աղ ու հացով, զուռնա-դհոլի հնչյուններով, ինչպես նաև ազգային երգ ու պարով, որից հետո տրվել է փառատոնի հանդիսավոր մեկնարկը։

Բացման արարողությանը ողջույնի խոսքով է հանդես եկել համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը։ Նա մեծ պատիվ է համարել Սյունիքի սրտում՝ պատմամշակութային հարուստ ժառանգությամբ և ինքնատիպ ավանդույթներով առանձնացող Սիսիանում, հերթական անգամ հյուրընկալել այս կարևոր իրադարձությունը։

Իր ելույթում Հովսեփ Առաքելյանն ընդգծել է, որ անցած հինգ տարիների ընթացքում «Նավասարդ» փառատոնը վերածվել է Հայաստանի և Իրանի միջև մշակութային, զբոսաշրջային ու գաստրոնոմիական համագործակցության կարևոր և կայացած հարթակի՝ մեկտեղելով երկու ժողովուրդների ազգային խոհանոցն ու հարուստ մշակութային ժառանգությունը։

Օրվա կարևորագույն իրադարձություններից էր ԻԻՀ Գիլան նահանգի Լահիջան և Սիսիան քաղաքների միջև քույր քաղաքներ դառնալու վերաբերյալ հուշագրի ստորագրումը, ինչը նոր էջ է բացել երկու համայնքների միջև ապագա համագործակցության համար։

Պաշտոնական արարողակարգից հետո միջոցառումը շարունակվել է տոնական համերգային ծրագրով՝ ներկաներին պարգևելով անմոռանալի ակնթարթներ և ջերմ մթնոլորտ։

Իսկ փառատոնի հայկական և իրանական տաղավարներում մասնակիցներն ու հյուրերը հնարավորություն են ունեցել ծանոթանալու երկու երկրների ազգային խոհանոցի բազմազանությանը, համտեսելու ավանդական ուտեստները և ձեռք բերելու տեղական արտադրողների ներկայացրած արտադրանքները։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել