The New York Times․ Հորդանանում աճում են ԱՄՆ զորքերի դուրսբերման պահանջները
Հարյուրավոր հորդանանցի քաղաքական գործիչներ, իրավաբաններ և հասարակական գործիչներ բաց նամակ են ստորագրել՝ պահանջելով երկրից դուրս բերել ամերիկյան զորքերը։
Նրանք պնդում են, որ ԱՄՆ ռազմական ներկայությունը վտանգում է Հորդանանի անվտանգությունը, քաղաքական և տնտեսական կայունությունը՝ երկիրը ներքաշելով մի հակամարտության մեջ, որին այն շահագրգռված չէ մասնակցել։
Այս շաբաթ խորհրդարանում լարված իրավիճակ է ստեղծվել․ պատգամավորներից մեկին բղավոցներով ընդհատել են, երբ նա փորձել է ցավակցություն հայտնել Հորդանանում զոհված ամերիկացի զինվորների կապակցությամբ։ Մյուս պատգամավորը, իր հերթին, ԱՄՆ-ին մեղադրել է խաղաղ բնակիչների՝ կանանց, երեխաների և տարեցների մահվան համար։
Չնայած աճող դժգոհությանը՝ Հորդանանի կառավարությունը շարունակում է պահպանել ռազմավարական դաշինքը Վաշինգտոնի հետ՝ մեծապես ԱՄՆ-ի տրամադրած տնտեսական և ռազմական աջակցության շնորհիվ։ Անցած տարի ԱՄՆ-ը Հորդանանին հատկացրել է շուրջ 1,65 միլիարդ դոլար օգնություն։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանային հակամարտությունն արդեն լուրջ վնաս է հասցրել զբոսաշրջությանը, որը ձևավորում է երկրի եկամուտների մինչև 18%-ը։