Սյունիքի մարզի շախմատիստների հաջող ելույթները Վրաստանում անցկացված միջազգային մրցաշարերում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Սյունիքի մարզի շախմատիստների հաջող ելույթները Վրաստանում անցկացված միջազգային մրցաշարերում

Սյունիքի մարզը ներկայացնող շախմատիստները հաջողությամբ հանդես եկան Վրաստանի Բաթումի և Փոթի քաղաքներում անցկացված միջազգային շախմատային մրցաշարերում՝ գրանցելով բարձր արդյունքներ։

Բաթումիում անցկացված «Batumi Municipality Cup 2026» միջազգային մրցաշարի Open B խմբում Արտյոմ Մանուկյանը (Ագարակ) դարձավ միանձնյա հաղթող՝ զբաղեցնելով 1-ին հորիզոնականը։

Նույն մրցաշարում Գոռ Գրիգորյանը (Կապան) Open B խմբում բարելավեց իր վարկանիշը 121.2 կետով։

Փոթիում անցկացված «Irakli Lolua Cup» կայծակնային (Blitz) շախմատի միջազգային մրցաշարում միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը (Կապան) դարձավ միանձնյա հաղթող՝ նվաճելով 1-ին հորիզոնականը։

Փոթիում անցկացված «Nana Aleksandria Cup» շախմատի 19-րդ միջազգային մրցաշարում Սյունիքի մարզի ներկայացուցիչները գրանցեցին հետևյալ արդյունքները.

Աննա Գևորգյանը (Սիսիան)՝ E խմբում դարձավ միանձնյա հաղթող՝ զբաղեցնելով 1-ին հորիզոնականը։

Հովիկ Դավթյանը (Սիսիան)՝ մինչև 9 տարեկան պատանիների խմբում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը և պարգևատրվեց մեդալով, պատվոգրով և սմարթ ժամացույցով։

Մանվել Մանուչարյանը (Սիսիան)՝ D խմբում վաստակեց 6 միավոր և բարելավեց իր վարկանիշը 99.6 նիշով։

Ավետ Ավետիսյանը (Սիսիան)՝ մինչև 8 տարեկան պատանիների խմբում վաստակեց 6.5 միավոր։ Կիսելով 3–6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։

Նարեկ Խառատյանը (Սիսիան)՝ C խմբում վաստակեց 5.5 միավոր և բարելավեց իր վարկանիշը 36.4 նիշով։

Տրդատ Ադունցը(Գորիս)՝ մինչև 10 տարեկան պատանիների խմբում վաստակեց 6 միավոր։ Կիսելով 6–11-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը։

Շնորհավորում ենք մեր բոլոր շախմատիստներին և նրանց մարզիչներին՝ մաղթելով նոր հաղթանակներ, բարձր նվաճումներ և հաջող մրցելույթներ միջազգային մրցահարթակներում։

Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Կապանի լեռնահարստացման կոմբինատ/ Kapan Mining and Processing Company և

Կապանի համայնքապետարանին՝ Վրաստանում ընթացող միջազգային մրցաշարերին մեր մարզիկների մասնակցությունն ապահովելու և նրանց աջակցելու համար։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել