The Guardian-ի տվյալներով՝ Իրանը Պարսից ծոցի տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին և կարևոր ենթակառուցվածքներին հարվածներ է հասցնում աճող ճշգրտությամբ։ Պարբերականը դա կապում է չինական արբանյակային պատկերների օգտագործման, հրթիռային տեխնոլոգիաների զարգացման և Ուկրաինայի պատերազմում կիրառված մարտավարական փորձի ուսումնասիրության հետ։
Ըստ հրապարակման՝ Իրանի հրթիռային ներուժի զգալի մասը պահպանվել է, և երկրի նոր ղեկավարությունը պատրաստ է այն շարունակել կիրառել։
The Guardian-ը նաև նշում է, որ իրանական որոշ հրթիռների նավիգացիոն համակարգերը կարող են միաժամանակ օգտվել ամերիկյան GPS, չինական BeiDou և ռուսական GLONASS համակարգերից։
Միաժամանակ փորձագետները զգուշացնում են, որ Չինաստանի կամ Ռուսաստանի կողմից Իրանին անմիջական ռազմական հետախուզական աջակցություն տրամադրելու մասշտաբները հստակ հաստատված չեն։ Որոշ մասնագետների գնահատմամբ՝ ստատիկ ռազմական օբյեկտների հայտնաբերման համար Իրանը կարող է օգտվել նաև առևտրային արբանյակային պատկերներից։