Դիտումների քանակը` 26
Գորիսի ԲԿ֊ի բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման քայլերը.
Լիլիթ Մարության
Գորիսի բժշկական կենտրոնի բժիշկ֊սոնոգրաֆիստ Լիլիթ Մարությանը վերջերս մասնակցել է Պտղի էխոկարդիոգրաֆիա վարպետության երկօրյա սեմինարին, որը կազմակերպվել էր GLASBO ընկերության կողմից։ Այն վարում էր լեհ բժիշկ, գինեկոլոգ-մանկաբարձ և պտղի սրտի ուլտրաձայնային հետազոտության (ֆետալ էխոկարդիոգրաֆիա) միջազգային ճանաչում ունեցող պրոֆեսոր Մարչին Վիխեցը։ Նա համարվում է այս ոլորտի առաջատար փորձագետներից մեկը, դասավանդում է միջազգային դասընթացներում և վերապատրաստում բժիշկների աշխարհի տարբեր երկրներում։
Բժշկուհի Լիլիթ Մարությանը վերապատրաստումից հետո Գորիսի ԲԿ֊ում կիականացնի նաև պտղի ՈՒՁՀ սքրինինգ և պտղի դոպլեր հետազոտություններ։