Ռոբերտ Քոչարյանը՝ հոկտեմբերի 27-ի գիշերվա գաղտնի դրվագների մասին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
132 Views

Հոկտեմբերի 27

Երկրի համար ողբերգական ու բարդագույն իրավիճակում ստիպված էի զբաղվել ոչ միայն ահաբեկիչների վնասազերծմամբ, այլև մեր իսկ պաշտպանության նախարարության ապակառուցողական գործողությունները չեզոքացնելով։ Առաջնահերթը, իհարկե, պատանդներին ազատելն էր, բայց արդեն հասկանում էի, որ այդ ամենով պետք է լրջորեն զբաղվել, որ խորհրդարանից անմիջապես գնալու եմ պաշտպանության նախարարություն։ Բայց նրանք ինձ կանխեցին։

Երեկոյան ժամը ութի կողմերը զեկուցեցին, որ պատվիրակություն է եկել պաշտպանության նախարարությունից, ուզում են հանդիպել ինձ հետ։ Զարմացա, բայց ասացի, որ սպասեն. ինձ զեկուցում էին հերթական տեղեկատվությունը դահլիճի մասին։ Տասը րոպեից ներս հրավիրեցի։ Մտան յոթ-ութ հոգի, շարքով կանգնեցին. նստել չառաջարկեցի։ Պատվիրակների մեջ էր Ալիկ Պետրոսյանը՝ պաշտպանության նախարարի տեղակալն ու «Երկրապահի» նախագահի տեղակալը։ Նորմալ, բայց ոչնչով առանձնապես աչքի չընկնող տղա էր։ Խիստ սկսեցի.

– Ի՞նչ կա։ Ի՞նչ է պատահել։ Ասել էի, չէ՞, որ կողմնակի մարդ չլինի այստեղ։

Ալիկը ծամծմում է.

– Ահա… եկել ենք… բոլորով էնտեղ հավաքվել էինք… մենք…

Այդպես էլ խոսքը չվերջացնելով՝ կողեկող,- քաշվում էր թե վախենում,- մոտենում ու ինչ-որ կոլոլած թուղթ է դնում սեղանին։

Վերցնում եմ, բացում.

– Էս ի՞նչ է։

-Դե… խորհրդակցեցինք… ու բոլորը ասում են, որ… եթե… եթե այ էս մարդիկ նշանակվեն էս պաշտոններին, մենք ձեզ կաջակցենք։

Կարմիր գրիչով այդ թղթի վրա գրված էին բոլոր առանցքային պաշտոնները։ Այսպիսի դասավորություն էին մտածել. պաշտպանության նախարարը մնում է իր տեղում։ Նրա եղբայրը, որ մեր ԱԻՆ-ում էր աշխատում, դառնում է անվտանգության նախարար։ Արտադրական ենթակառուցվածքների նախարար Շիրխանյանն իր համար ընտրել էր վարչապետի պաշտոնը։ Ի դեպ, Շիրխանյանի մասին Վազգենին մի քանի անգամ ասել էի. «Չե՞ս տեսնում, որ նա խարդախ ու բանսարկու է։ Ի՞նչ ես գտել դրա մեջ»։ Հետո ցուցակում դատախազի պաշտոնին Գագիկ Ջհանգիրյանն էր, իսկ փոխվարչապետի տեղին աչք էր դրել Անդրանիկ Քոչարյանը։ Մի խոսքով, արդեն ամեն ինչ մեջ-մեջ էին արել։

– Ահա, նայեք… եթե համաձայն եք… էդ դեպքում… ոնց որ թե… մենք…

Ու ես պայթեցի։

– Դուք պարզապես սրիկաներ եք։ Դահլիճում դեռ վաթսուն մարդ ունեմ, դահլիճում դիակները դեռ չեն սառել, դուք արդեն պաշտո՞ն եք կիսում։ Անասուննե՜ր։

Մի խոսքով, հայհոյելով դուրս արեցի։

Հրամայեցի. «Մա՛րշ էստեղից պաշտպանության նախարարություն։ Էստեղ հարցը լուծեմ՝ կգամ ձեզանով զբաղվելու»։

Գլուխները կախ դուրս եկան…

Կատաղել էի. նույնիսկ նրանցից այդպիսի բան չէի սպասում։ Այդ թուղթը մինչև հիմա էլ իմ սեյֆում է։

Ռոբերտ Քոչարյան «Կյանք և ազատություն»

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել