Դիտումների քանակը` 12
88 Views
Եվրախորհրդարանի սիրիական հակամարտության վերաբերյալ 2021 թվականի մարտի 11-ի բանաձևը միանշանակ հաստատում է Թուրքիայի կողմից Սիրիայից վարձկանների ներգրավման փաստը Արցախի պատերազմում: Բանաձևի տեքստում մասնավորապես ասված է.
«Ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ՝ Թուրքիան սիրիացի վարձկաններին տեղափոխել է Լեռնային Ղարաբաղ»:
Եվրախորհրդարանը նույնպես դատապարտում է Թուրքիայի նման գործողությունները․
«Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների օգտագործումը Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտություններում, դա միջազգային իրավունքի խախտում է»,- ասվում է բանաձևում: