Դիտումների քանակը` 21
Բարեկարգվել են Շինուհայր բնակավայրի փողոցները
Հորդառատ անձրևների հետևանքով դժվարանցանելի դարձած փողոցներում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ։
Համայնքային տեխնիկայի ներգրավմամբ կատարվել են ճանապարհների հարթեցման և անցանելիության վերականգնման աշխատանքներ, ինչի շնորհիվ ապահովվել է բնակիչների և տրանսպորտային միջոցների անվտանգ ու հարմարավետ տեղաշարժը։