Դիտումների քանակը` 30
Սիրելի՛ դիմորդներ,
Շնորհակալ ենք մեր քոլեջի հանդեպ ցուցաբերած մեծ հետաքրքրության և վստահության համար։ Ձեր սպասվող մեծ հոսքն ու ոգևորությունը շատ ողջունելի են։
Տեղեկացնում ենք, որ էլեկտրոնային համակարգի գործարկմամբ պայմանավորված այս փուլում նկատվում են որոշակի տեխնիկական խնդիրներ։ Թվային խոշոր համակարգերի թարմացումների ժամանակ նման երևույթները բնական են և կրում են ժամանակավոր բնույթ:
Խնդրում ենք չանհանգստանալ. բոլոր խնդիրները կարգավորվում են: Համակարգը շուտով կգործի լիարժեք ծավալով, և դուք կկարողանաք անխափան լրացնել ընդունելության ձեր դիմում-հայտերը։
Հարցերի դեպքում գրեք մեզ, զանգահարեք կամ մոտեցեք
+37477866244
Մեր հասցեն՝ ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, Կոմերիտմիության փողոց 2/3