Գորիսի ԲԿ֊ի բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման քայլերը. Գոհար Դավթյան
Գորիսի բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգ Գոհար Դավթյանը մասնակցել է Լեհաստանի Լյուբլին քաղաքում անցկացված EUROSON 2026 միջազգային գիտաժողովին, որը կազմակերպվել էր Բժշկության և կենսաբանության ուլտրաձայնային հետազոտությունների եվրոպական մասնագիտական ընկերությունների ֆեդերացիայի կողմից։
Գիտաժողովի ընթացքում նա մասնակցել է ուլտրաձայնային ախտորոշման ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետների դասախոսություններին, որոնց թվում էին նաև կլինիկական ուղեցույցների հեղինակներն ու համահեղինակները։ Ներկայացվել են ապացուցողական բժշկության վրա հիմնված ժամանակակից մոտեցումներ, նորագույն ուղեցույցներ և կլինիկական փորձ, որոնք կարևոր նշանակություն ունեն բժշկական պրակտիկայի շարունակական կատարելագործման համար։
Լուսանկարում՝ պրոֆեսորներ Christian Jenssen և Martin Bach Jenssen-ի հետ։
Գորիսի ԲԿ֊ն հետամուտ լինելով բժշկական օգնության և սպասարկման բնագավառում որակյալ բժշկական ծառայությունների մատուցման, ինչպես նաև բուժանձնակազմի շարունակական մասնագիտական զարգացման կազմակերպմանը քայլ առ քայլ գնում է դեպի նպատակ։