Դիտումների քանակը` 16
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղարը հրապարակել է 2025 և 2026 թվականների մայիս-հունիս ամիսների ՀՀ քաղաքացիների Հայաստան ժամանման ԱԱԾ վիճակագրությունը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հրապարակել է 2025 և 2026 թվականների մայիսի 25-ից հունիսի 20-ը ընկած ժամանակահատվածի ՀՀ քաղաքացիների Հայաստան ժամանման ԱԱԾ վիճակագրությունը:
2025թ.-ի մայիս-հունիս ամիսներին Հայաստան է ժամանել 154.115 քաղաքացի, իսկ 2026թ.-ի նույն ժամանակահատվածում՝ 156.159 քաղաքացի:
Պարզ է դառնում, որ նույն ժամանակահատվածի համեմատությամբ, քաղաքացիների ներհոսքի տարբերությունը կազմում է մոտ 2000:
Այս վիճակագրությունը ԱԱԾ-ն ներկայացրել է Սահմանադրական դատարանին՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննության ժամանակ: