Ինքնակամ կառույցների հաշվառման վերջնաժամկետը երկարաձգվել է

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԶԵԿՈՒՄ

Ինքնակամ կառույցների հաշվառման վերջնաժամկետը երկարաձգվել է

Հարգելի՛ համաքաղաքացիներ,

Հայտնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը կառուցված ինքնակամ կառույցների հաշվառման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։

Սա քաղաքացիներին տրված ևս մեկ հնարավորություն է՝ հաշվառելու առկա ինքնակամ կառույցները (թե՛ մասնավոր անձանց, թե՛ պետության կամ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերում), ինչը հետագայում դրանց օրինականացման պարտադիր պայմանն է։

Ի՞նչ է ինքնակամ կառույցը

Ինքնակամ է համարվում այն շինությունը կամ շինության փոփոխությունը, որը կառուցվել է առանց համապատասխան շինարարության թույլտվության կամ օրենքով սահմանված կարգի խախտմամբ (օրինակ՝ խախտվել է հաստատված նախագիծը)։ Բնորոշ օրինակներ են՝

Բազմաբնակարան շենքի առաջին հարկին կից կամ սեփական տան բակում առանց թույլտվության կառուցված լրացուցիչ սենյակը կամ կցակառույցը,

Առանց թույլտվության կառուցված ավտոտնակը,

Փակված կամ ընդարձակված պատշգամբը, տանիքի փոփոխությունները, որոնք արվել են առանց համապատասխան համաձայնությունների։

Ինչպե՞ս կատարել հաշվառումը

1. Դիմում չափագրողին: Շահառուն դիմում է Կադաստրի կոմիտեի կողմից որակավորման վկայական ստացած չափագրողին։

2. Չափագրում և համաձայնեցում: Չափագրողն իրականացնում է հաշվառման (չափագրման) աշխատանքները և արդյունքները համաձայնեցնում շահառուի հետ։

3. Ծածկագրի ստացում: Հաշվառման փաթեթն առցանց տարբերակով ներբեռնվում է Կադաստրի կոմիտեի գրասենյակ, և հաստատման պահից ձևավորվում է չափագրման ծածկագիրը։

4. Հաստատում: Այդ պահից կառույցը համարվում է հաշվառված Կադաստրի կոմիտեի կողմից, ինչի մասին պատվիրատուն տեղեկացվում է նաև կարճ հաղորդագրությամբ (SMS)։

Հորդորում ենք չսպասել վերջնաժամկետի ավարտին և գործընթացը սկսել ժամանակին։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել