Այսօր «Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ում ավարտվեց ըմբշամարտի Սյունիքի բաց առաջնությունը։
Մրցաշարին մասնակցում էին Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքների, Տավուշի մարզի Իջևան քաղաքի, ինչպես նաև Երևանի լավագույն պատանի ըմբիշները։
Առաջնությունն անցկացվեց բարձր կազմակերպչական մակարդակով, անցավ հետաքրքիր, մրցակցային մթնոլորտում և աչքի ընկավ լարված ու հետաքրքիր գոտեմարտերով։
Տարբեր քաշային կարգերում մասնակիցները ցուցադրեցին բարձր պատրաստվածություն, կամային հատկանիշներ և մարզական գեղեցիկ պայքար, ինչը մրցաշարը դարձրեց հանդիսատեսի համար հիշարժան և տպավորիչ։
Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի սաները գրանցեցին հետևյալ արդյունքները.
Ոսկե մեդալակիրներ
• Սուրեն Հովհաննիսյան
• Զավեն Թալթուղյան
• Արտյոմ Մարգարյան
• Մենուա Ալեքսանյան
• Էրիկ Խաչատրյան
• Մելիք Մելքումյան
• Սիփան Ղազարյան
Արծաթե մեդալակիրներ
• Արտյոմ Մուսայելյան
• Արթուր Աղամյան
• Տարոն Արզումանյան
• Տիգրան Մարգարյան
• Արեն Իվանյան
• Ռազմիկ Իսրայելյան
• Գրիշա Խաչատրյան
• Հայկ Օհանյան
Բրոնզե մեդալակիրներ
• Ալեն Միրզոյան
• Գարի Գալստյան
• Հայկ Դանիելյան
• Կարեն Մանանյան
• Էդվին Խաչատրյան
• Ռաֆայել Շիրինյան
• Մաքս Մաշուրյան
• Գառնիկ Սաֆարյան
• Մաքս Ղարագյոզյան
• Արեգ Սնեցունց
• Սամվել Մանուչարյան
• Ալեքս Խաչատրյան
• Արեգ Սինանյան
• Տիրան Ղազարյան
Շնորհավորում ենք մարզիկներին, նրանց մարզիչներին և ծնողներին ցուցաբերած բարձր արդյունքների համար՝ մաղթելով նոր հաղթանակներ և մարզական հաջողություններ։