Որպես շինուհայրցի, ես չեմ կարող լռել․ ամոթ, հազար ամոթ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Կարճ հիշողությունն ու երախտամոռությունը մեր ամենամեծ ցավն են։

Որպես Շինուհայրցի՝ չեմ կարող լռել։ Տաթև համայնքի ընտրությունների պատկերը հիասթափեցնող է։ Ինչպե՞ս կարելի է քվե տալ մի ուժի, որի օրոք միայն կորուստներ ենք տեսել, ու այդ նույն պահին ուրանալ այն ամենը, ինչ մեզ համար արել է Ռուբեն Վարդանյանը։

Տաթևի վերածնունդը, տարածաշրջանի զարգացումը, հարյուրավոր աշխատատեղերը, մեր երեխաների համար ստեղծված հնարավորությունները՝ այս ամենը կապված է մեկ մարդու անվան հետ, ով այսօր Բաքվի բանտում է իր հայրենասիրության համար։

Ու սարսափելին այն է, որ իմ կողքին տեսնում եմ կոնկրետ մարդկանց, ովքեր իրենց կյանքի որակով պարտական են Վարդանյանի ծրագրերին, բայց այսօր ընտրատեղամասում մոռացել են ամեն ինչ։

Լավ, ուրացել ուրացել եք, գոնե հերյուրանքներ մի տարածեք այդ մարդու հասցեին, ով հիմա նստած է Բաքվի բանտում, իսկ դուք՝ ազատության մեջ, վայելում եք այն բարիքը, որը հենց նա է պարգևել ձեզ։

Մի՞թե չեք ամաչում։

Ու էս մարդիկ գնացել ու ընտրել են նրանց, ովքեր մատը մատին չեն տվել մեր գյուղերի համար, ովքեր մատը մատին չեն տալիս, որ մեր գերիները վերադառնան, որ Ռուբեն Վարդանյանը վերադառնա։

Ինչ զազրելի ստեր ասեց չեն խոսում էս մարդու մասին։

Գոնե դուք ձեր տեսածին հավատացեք, ոչ թե լսածին։

Ձեր ամենօրյա հացին հավատացեք․․․

Այսպիսի ուրացումով մենք հեռու չենք գնա։

Եթե չգիտենք գնահատել լավն ու նվիրյալին, ապա արժանի ենք այն ամենին, ինչ մեզ հետ կատարվում է։

Ամոթ, հազար ամոթ․․․․

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել