ԵՄ սանկցիաներն ընդդեմ Հայաստանի

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

ԵՄ սանկցիաներն ընդդեմ Հայաստանի

Իսկ դուք գիտե՞ք ինչ են նշանակում Ռուսաստանի հանդեպ այն եվրոպական պատժամիջոցները, որոնց պարտադրել են միանալ նաև Վրաստանին։

Ապրանքատեսակների ցանկը, որոնց արգելափակումները եվրոպացիների բիրտ ճնշմամբ ստիպված իրականացնում է Վրաստանը, դա՝ փաստացի պատժամիջոցներ են ոչ թե Ռուսաստանի, այլ հենց Հայաստանի հանդեպ։

Բացատրեմ…

Ճիշտ նույն ապրանքատեսակները Ռուսաստանը պարզապես ներմուծում է Ղազախստանից, Չինաստանից, Կորեայից, Էմիրաթներից, Թուրքիայից, Բելառուսից, չզարմանաք՝ երբեմն նույնիսկ Ուկրաինայից, և այլն, բայց ոչ երբեք Հայաստանից։

Ինչու՞…

Որովհետև եվրոպացիները նույնիսկ Վրաստանով տրանզիտն են փաստացի արգելափակել։ Արգելափակել են ոչ միայն եվրոպական երկրներից, այլ նաև՝ մնացած բոլոր երկրներից, այդ թվում՝ հայկական ծագման այսպես կոչված «սանկցիոն» և «զգայուն» ապրանքատեսակների Վրաստանով տարանցումը։

Փաստացի՝ Թուրքիան այդ նույն, այսպես կոչված «սանկցիոն» և «զգայուն» ապրանքները տանում է ծովով՝ դեպի Ռուսաստանի նավահանգիստները։

Մնացածներն անցկացնում են ուղղակի, որովհետև սահմանակից են, մյուսներն էլ նույնպես՝ շրջանցելով Վրաստանը։ Այս ամենի հետևանքով փաստացի ստացվում է, որ Վրաստանին արգելելով այդ թվում՝ հայկական ծագման ապրանքների տրանզիտը՝ արգելափակվում է ոչ թե Ռուսաստանը, այլ միայն և բացառապես Հայաստանը։

Իրանով ճանապարհը մոտ 6 անգամ ավելի թանկ է, ժամանակի առումով էլ՝ ամիսներ է տևում։

Ահա՝ այսպիսի ԵՄ անուղղակի սանկցիաներ՝ բացառապես Հայաստանի հանդեպ։ Հետևանքը՝ Վրաստանը մի քիչ տրանզիտի գումար է կորցնում, իսկ Հայաստանը՝ փաստացի ընկած է ԵՄ սանկցիաների տակ։

Հ.Գ. Եվրոպացիք չգիտե՞ն սրա մասին։ Համոզված եմ, որ գիտեն, և գիտակցված են անում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել