Թուրքիայի ներքին գործերի նախարարը կոչ է արել «ազատագրել» Երուսաղեմը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության համաժողովում կոչ է արել «ազատագրել» Երուսաղեմը:

«Ինչպես տեսանք Դամասկոսի, Հալեպի եւ Ղարաբաղի ազատագրումը, այնպես էլ Աստծո կամքով մի օր կտեսնենք Երուսաղեմինը:

Ինչպես անցյալում, այս հողերը կրկին մեզ կպատկանեն: Քաղաքը պիտի վերադարձվի Թուրքիայի վերահսկողությանը»:

Հրեական ԶԼՄ-ները հունիսի 8-ին զետեղել են Իսրայելի ԱԳՆ, ՊՆ-ի քննադատությունը Չիֆթչիի X -ում հրապարակված ելույթին:

«Երուսաղեմը հավերժ կմնա Իսրայելի մայրաքաղաքը։ Երուսաղեմը Կոստանդնուպոլիս չէ, եւ Իսրայել պետությունը քայքայվող խաչակրաց կայսրություն չէ»։

Իսրայելը «ուժեղ եւ վճռական պետություն է, որը ապացուցել է իրեն պաշտպանելու կարողությունը բոլոր սպառնալիքներից»։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել