Առաջին ու վերջին անգամ անդրդառնում եմ սորոսական ախմախ, կեղծ, պիղծ, թուրքի կողմից բացահայտ վճարվող մամուլը լսող մոլորյալներին (օրինակները նկարում): Ու քանի որ ժամանակ չունեմ, կցում եմ իմ պատասխանը էս մամուլը տարածողներից մեկին: Էսքանը: Կոմենտներին չեմ արձագանքելու, ժամանակս ու նյարդերս չեն ձգում:
Զգուշացնեմ, դաժան է ասածս, բայց գալիք ու ճշմարտություն: Կործանվելու ու մորթվելու եք, բոլորով, ինձ համար շատ թանկ էդ
անուշ էրեխեքով, որովհետև այ էս սորոսական կեղծ, իդիոտների համար սարքած պրոպագանդաների տակ ընկած, ձեր ձեռով մտաք յաթաղանի տակ: Իսկ եթե գրագիտություն լիներ, էս կեղծիքի պեռեդոզի տակ չէինք ընկնի: Օրինակ, հայերը առանց պետականության ապրել են Օսմանյան, Պարսկական ու Ռուսական կայսրության տակ, մի հատ քարտեզի վրա ցույց տուր, մատդ դիր ու ցույց տուր, էդ երեքից, ո՞ր Հայաստանում է էսօր Հայաստանի Հանրապետությունը, ո՞ր կայսրության տակ եղած Հայաստանում: Կամ պատասխանիր, գրավոր, քանի պատերազմ է ունեցել Թուրքիան արևմուտքի հետ, ու քանի պատերազմ է ունեցել Ռուսաստանը Թուրքիայի հետ – ասեմ, 11 մենակ վերջին հարյուր տարվա մեջ: Դուք չե՞ք հասկանում ով է թշնամիդ, լու՞րջ, ռու՞սն է թշնամիդ, հիվա՞նդ եք: Հլը պատմեք, պատմական փաստերով ո՞նց եղավ գենոցիդը, ո՞նց էր ցարական զորքը Ստամբուլը (Պոլիսը) գրավելուց հինգ պակաս, երբ հրեա բոլշևիկների հեղափոխությամբ (որը Ռուսաստանը «թավշյա» հեղափոխությամբ կործանելու ծրագիրն էր) ու հրեա երիտթուրքերի իշխանագալությամբ մեր սևագույն պատմության էջը բացվեց: Պատմեք հլը Ատլանտի` մեզ քաշելու հետևանքով Ալեքսանդրապոլի հայրենակործան պայմանագրից հետո ո՞նց հաջողվեց նորից ազգ ու պետություն ունենալ, պատմեք, արա, երեխեքիդ պատմեք էս սորոսական հիմարությունների փոխարեն, որ ապրելու շանս ունենան էդ անուշ երեխեքը, պատմեք: Պատմեք մի հատ, ոնց էր անկախ Հայաստանի առաջին Հանրապետության (ինձ համար խիստ պատկառելի ու խիստ հայրենասեր) կառավարությունը սխալվել ու Ատլանտի (էսօրվա ՆԱՏՕ-ի ու արևմուտքի) հետ կապել իր ապագան ու պայմանագրերը, ասա, ի՞նչ եղավ, քանի՞ ֆրանսիացի ու անգլիացի եկավ Սարդարապատ կռվելու, քանի Ատլանտի գնդացիր? Զրո, ընկեր, զրո, դու հասկանում ես էդ, ու եթե հարյուր տարի առաջ հանուն կոմունիզմի ռուսն էկավ ու փրկեց քեզ Ալեքսանդրապոլի պայմանագրից, էսօր չի գալու, թողնելու է թուրքը քեզ ուտի լռիվ, հետո գա էստեղ պրոքսի կռիվ տա արդեն թրքացած Հայաստանում, ախր ոնց կարելի է մեր ջարդ ու սպանդանոց պատմությունն ունենալ ու ոչինչ չսովորել: Ով սարքեզ քեզ համար Ատոմակայանը, Նաիրիտը, Հրազդանի ջերմաէլեկտրակայանները, Օպերայի տունը, ո՞վ, արա, ով քեզ տվեց հսկա կրթական, մշակութային, տնտեսական, գյուղատնտեսական համակարգ, որ դու էսօր լույս ունես, գազ ունես, դպրոց ու բալետ ունես: Ու ռուսը դա չի արել հանուն քեզ, ռուսը գերտերություն է, արել է էդ ամեն ինչը հանուն իր շահի, որովհետև դու որպես պետություն ՆԱՏՕ-ի (թուրքիայի) սահմանին ես – ընդհանրապես Խորհրդային Հայաստանին ու Ուկրաինային ԽՍՀՄ-ը պատմական, պաշտոնական տվյալներով ամենաբարձր ներդրումն է արել համեմատ մյուս հանրապետությունների, որ խորհրդային պահի:
Դու գիտե՞ս, կարդացել ես, նայել ես Անգլիան ու հավաքական արևմուտքը ո՞նց է պահել իր գաղութները (վասալ կոլոնիական երկրները), գիտե՞ս ինչ կարգի են մարդկանց հետ վարվել, սպանդել (ոչ թե սպանել, հենց սպանդի ենթարկել), ինչ մտավոր ու տնտեսական աղքատության մեջ պահել, հլը գնա Մումբայ կամ ասա Աֆրիկա, կամ ասենք վերջիններից Սիրիա ու Լիբանան: Քեզ թվում է Ատլանտի երկրները իրենց վասալ երկրների համար ատոմակայան ու ՋԵԿ են սարքել դրել տակները, համատարած կշտություն, կրթություն ու մշակույթ են ապահովել, ու՞ր ես գնում դեպի արևմուքտ, արա, հլը դրանց վասալների վիճակը տես: Որն է սիրտդ ուզում շատ, երկիրը աղքատացնող, իսկականից թալանող վարկային համակարգն ես ուզում, սեռաշեղվածությունն ես ուզում, դեգեներատացնող, դեբիլացնող կրթությունն ես ուզում, թմրամոլությունն ես ուզում, անաստված տմարդ հասարակությունն ես ուզում: Չէ, գիտեմ, ուզում ես Ռուսաստանը դուրս գա ստեղից, գազը վաճառի քեզ ոչ թե զեղչով, այլ լռիվ գնով, որ սովից ազգի կեսը գնա,մյուս կեսն էլ թուրքը մորթի: Դու հասկանում ես ի՞նչ կարգի է ամեն ինչ թանգանալու, հացից բռնած, եթե ռուսը իր ոտի հետ իր գազի քեզ տված գինն էլ քաշի, հասկանում ես ինչ գնաճ է լինելու ու ինչ աղքատություն: Լավ, Արցախ ու հայրենիք չեք սիրու՞մ, մի սիրեք, բա գոնե ձեր շահը սիրեք, ձեր ապրելու բնազդը սիրեք – հլը ասա ռուսական բազաները որ էլ չլինեն, քանի՞ օր է թուրքը սպասելու ռուսական բազաների դուրս գալուց հետո նախքան մտնի մորթելու: Ու համ ներսից է մտնելու որպես վերադարձ դեպի իր «հայրենիք», համ զենքով է գալու իր յաթաղանի մնացորդի հարցը լուծի (էրդողանի իր իսկ բառերով): Ճիշտ ես, քո «ստրկատիրական» ռուսի սապոգից դուրս արի ուղիղ արևմուտքի թրի ու ասեղի տակ, արդար է, համ սեռափոխության փողը կտան, համ թմրանյութը, համ էլ խորը տգիտությունը, որ իրենց սրտի «էլիտան» ոնց ուզում է ձեզ անի ու անի ու գործից հասկացող ուղեղ չմնա: Իսկ իրականում հայրենիք սիրողը չի կարող արևմտամետ լինել, ռսամետ լինել, ջանդամամետ լինել: Հայրենիք սիրողը ճշմարտություն է սիրում, ոչ թե իր էգոյին հաճոյացող էս կամ էն նարատիվը, ճշմարտությունն է սիրում, որ իր երկիրը պահի բոլորից: Հայրենիք սիրողը չի զոհաբերում իր հայրենիքը հանուն էս կամ էն վերտերության: Սիրում է հայրնեիքը` բոլոր գերտերությունների պատմությունն ու գեոքաղաքական վարքագիծը հնարավորինս հասկանալով, որ նախ չմորթվի մեկ, երկրորդ մի պայծառ օր, իր խելքի ու շնորհքի շնորհիվ իսկապես կարողանա ինքնիշխան լինել ու իր ճակատագրի տերը լինել: Բայց ձեր շնորհիվ, էս կեղծիքին ինքնամոռաց տրվելու շնորհիվ, էդ օրը չի գալու (խեղճ Թումանյանս, ինքը հավատում էր, որ պիտի գա հանուր կյանքի, արշալույսը վառ հանգած,Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած, Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
Իմ նո՜ր հայրենիք, հզո՜ր հայրենիք):
Ափսոս Թումանյանին, ափսոս բոլոր ժամանակների մաքրարյուն, սթափ հայերին` իրենց հողն ու ջուրը արյամբ սիրող, իրենց պատիվը «թալանացավով» չփոխած, իրենց արյան կոչը, կանչը չուրացած, իրենց դեմքն ու գենը պահած բոլոր-բոլոր հայերին, հազար միլիոն ափսոս: Ի՞նչ Արարատ, ի՞նչ Արցախ, ի՞նչ Սասուն, հո դրա համար չե՞նք մեռնելու, մեռնելու ենք, որ արևմուտքը, ի դեմս իր գործիք թուրքիայի ունենա առանց հայի ու առանց ռուսական բազաների էրմենիստան , դուխով ի մահ: …Ազգս մեռնելուց գոնե պատվով մեռներ, Նժդեհի ու իր տեսակի հետ հանուն մեծ Հայքի վարած մարտերում, ոչ թե էսօրվա աղիքաճիճու «իշխանությամբ» ու իրենց ատելությունն ու էշությունը հալած յուղի պես կուլ տված ամբոխով` հանուն արևմուտքի գեոքաղաքական հերթական հակառուս շահերի: