AGBU Armenia ՀԲԸՄ «ՏեխնՈւս» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառություն» վերապատրաստման դասընթացի հանդիսավոր բացման արարողությունը։
Ծրագրի նպատակն է նպաստել մասնագետների մասնագիտական զարգացմանը, ընդլայնել նրանց տեղեկատվական և տեխնոլոգիական կարողությունները, ինչպես նաև ծանոթացնել կրթական գործընթացում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիական լուծումներին։
Դասընթացին մասնակցում են Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի դասախոսներ Օլյա Ղուլյանը, Zarine Abgaryanը և Tigran Harutyunyanը, ովքեր ծրագրի ընթացքում կխորացնեն իրենց մասնագիտական գիտելիքները, կյուրացնեն նոր գործիքներ և մեթոդներ՝ դրանք կրթական գործընթացում արդյունավետ կիրառելու նպատակով։
Առաջին հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան դասընթացի կառուցվածքին և ժամանակացույցին, իսկ հարցուպատասխանի ձևաչափով քննարկեցին իրենց ակնկալիքները, փորձի փոխանակման հնարավորություններն ու մասնագիտական համագործակցության հեռանկարները։