Ֆրանսերենի դասավանդման նոր մեթոդներ՝ ԳՊՀ-ում կազմակերպված վերապատրաստման շրջանակում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
103 Views

Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի ֆրանսերենի ուսուցիչներ Մարինե Շահգելդյանն ու Մերի Մալինցյանը մասնակցել են Գորիսի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի օտար լեզուների ամբիոնի կողմից կազմակերպված «Ֆրանսերենը որպես օտար լեզու (FLE)» թեմայով վերապատրաստման դասընթացներին։

Դասընթացները վարել է Ֆրանսիայի University of Lille-ի կիրառական օտար լեզուների (LEA) բաժնի, լեզուների, մշակույթների և հասարակությունների ֆակուլտետի (FLCS) դասախոս, հաշմանդամության քաղաքականության գծով փոխնախագահ և FOS ծրագրի համաղեկավար Malik Habi-ն։

Վերապատրաստման ընթացքում մասնակիցները ծանոթացել են ֆրանսերենի ուսուցման ժամանակակից և արդյունավետ մեթոդներին, որոնք միտված են սովորողների գրավոր և բանավոր հաղորդակցական կարողությունների զարգացմանը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ֆրանսիական կինոյի՝ որպես կրթական գործիքի կիրառմանը․ ներկայացվել են կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմերի հիման վրա մշակված մանկավարժական մոտեցումներ, ինչպես նաև քննարկվել են ֆրանսիական կինոյի մշակութային, հասարակական և կրթական առանձնահատկությունները։

Վերապատրաստումը իրականացվել է Goris State University-ի և Erasmus+ ծրագրի շրջանակում ձևավորված միջազգային համագործակցության արդյունքում, ինչը կարևոր հնարավորություն է ստեղծում օտար լեզուների դասավանդման որակի բարձրացման և մասնագիտական փորձի փոխանակման համար։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել