Տաթև համայնքը համալրվեց նոր հրշեջ մեքենայով

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
123 Views

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից Տաթև համայնքին տրամադրվել է հրշեջ մեքենա, ինչը կարևոր ձեռքբերում է համայնքի անվտանգության և արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելու կարողությունների բարձրացման գործում։

Այս կարևոր նախաձեռնությունը կյանքի է կոչվել Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանի հետևողական աշխատանքի շնորհիվ։

Համայնքի բնակիչների անունից շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության Կառավարությանը՝ համայնքների զարգացմանն ու անվտանգության ամրապնդմանն ուղղված աջակցության համար։

Վստահ ենք, որ նոր հրշեջ մեքենան կծառայի Տաթև համայնքի և նրա բնակավայրերի բնակիչների անվտանգությանը՝ նպաստելով արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ու արդյունավետ արձագանքմանը։

Շնորհակալություն ՀՀ Կառավարությանը՝ Տաթև համայնքի նկատմամբ ցուցաբերած ուշադրության և աջակցության համար։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել