ԳՇ պետը հաստատեց․ ադրբեջանցի զինվորականները Սյունիքում անտառներ են հատում և դիրքեր ունեն արգելոցում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
134 Views

ԳՇ պետը հաստատեց․ ադրբեջանցի զինվորականները Սյունիքում անտառներ են հատում և դիրքեր ունեն արգելոցում

Ադրբեջանցի զինվորականները Սյունիքում դիրքեր ունեն և անտառներ են հատում:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հաստատել է, որ ադրբեջանցի զինծառայողները տեղակայված են Սյունիքի Ներքին Հանդի հատվածում և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում։

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը դիրքերի և ենթակառուցվածքների կահավորման ընթացքում անտառահատումներ է իրականացնում պահպանվող արգելոցի տարածքում, իսկ հայկական կողմը փաստերը արձանագրում և փոխանցում է համապատասխան քաղաքական կառույցներին։

Ասրյանը նաև հայտարարել է, որ եթե քննարկվող տարածքները մտնում են Հայաստանի 29 743 ինքնիշխան տարածքի մեջ, ապա «ոչ մի միլիմետր հող չի հանձնվելու»։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել