Ուսուցողական այց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն
ACAS Գորիսի երիտասարդական կենտրոնի Մեդիա ակումբի երիտասարդները մասնակցեցին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում կազմակերպված ուսուցողական այցին։
Այցի ընթացքում երիտասարդները ծանոթացան հեռուստաընկերության գործունեությանը, մեդիա ոլորտի առանձնահատկություններին, մեդիա գրագիտության հիմունքներին, սոցիալական մեդիայի կառավարմանը, օպերատորական աշխատանքի և լրագրության նրբություններին։ Նրանք հնարավորություն ունեցան հանդիպելու ոլորտի մասնագետների հետ, լսելու նրանց փորձը և ստանալու գործնական գիտելիքներ մեդիա ոլորտի մասին։
Ուսուցողական այցը նպաստեց մասնակիցների մասնագիտական կողմնորոշմանը, մեդիա հմտությունների զարգացմանը և ոլորտի վերաբերյալ գիտելիքների ընդլայնմանը։
Շնորհակալություն «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը ջերմ ընդունելության և հետաքրքիր ու բովանդակալից հանդիպման համար։