Գորիսում կանցկացվի «Ակսել Բակունցը արդի գիտական ընթերցումների մեջ» խորագրով գիտաժողովը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԸ ԱՐԴԻ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ»

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

📌2026 թվականի հունիսի 12–13-ին Գորիսում կանցկացվի «Ակսել Բակունցը արդի գիտական ընթերցումների մեջ» խորագրով հանրապետական գիտաժողովը, որը նվիրված է մեծանուն արձակագրի ծննդյան 127-ամյակին։

Գիտաժողովը կազմակերպում են «Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամը և Ակսել Բակունցի տուն-թանգարանը։

📑Նախաձեռնության նպատակն է ստեղծել բակունցագիտության արդի խնդիրների քննարկման գիտական հարթակ՝ համախմբելով ՀՀ տարբեր բուհերի, գիտական ու մշակութային հաստատությունների ներկայացուցիչներին, գրականագետներին, բանասերներին և երիտասարդ հետազոտողներին։

🗣️Երկօրյա գիտաժողովի ընթացքում կներկայացվեն շուրջ երկու տասնյակ զեկուցումներ՝ նվիրված Ակսել Բակունցի ստեղծագործության գրականագիտական, լեզվաբանական, մշակութաբանական, կրթական, հոգելեզվաբանական և միջարվեստային տարբեր դիտանկյուններին։

Գիտաժողովը նպատակ ունի խթանել Բակունցի գրական ժառանգության նոր ընթերցումներն ու հետազոտությունները, ինչպես նաև նպաստել Գորիսի՝ որպես գիտամշակութային կարևոր կենտրոնի զարգացմանը։

Գիտաժողովի կազմակերպման #գործընկերներն ու #աջակիցներն են՝

🔹 «Միրհավ» հյուրանոցային համալիրը(տնօրեն` Շահեն Զեյթունցյան),

🔹 «Մինա» հյուրանոցային համալիրը(տնօրեն` Ժորա Ալեքսանյան), 🔹 «Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, գործարար, Գորիս համայնքի նախկին ղեկավար Նելսոն Ոսկանյանը։

🩷Սիրով սպասում ենք գիտաժողովի մասնակիցներին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են Ակսել Բակունցի գրական ժառանգության նոր գիտական ընթերցումներով։

Կից ներկայացնում ենք գիտաժողովի #օրակարգն ու #ծրագիրը։

📚 «ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԸ ԱՐԴԻ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ»

Հանրապետական գիտաժողով

📅 ՕՐԱԿԱՐԳ

Հունիսի 11

🕑 14:00-ից – Մասնակիցների ժամանում Գորիս և տեղավորում «Միրհավ» և «Մինա» հյուրանոցային համալիրներում

🍽️ 19:00 – Ընթրիք

Հունիսի 12

📍 «Իմփաքթ Հաբ Սյունիք» կոնֆերանս սրահ

🕤 09:30 – Մասնակիցների գրանցում

🕙 10:00 – Գիտաժողովի բացում և լիագումար նիստ

🕚 11:00–14:00 – Առաջին նիստ

☕ 14:00–14:30 – Սուրճի ընդմիջում

🕝 14:30–18:00 – Երկրորդ նիստ

🍽️ 18:00 – Ընթրիք

🏛️ 19:00 – Այցելություն Ակսել Բակունցի տուն-թանգարան, գիտաժողովի արդյունքների քննարկում և ավանդական թեյախմություն

Հունիսի 13

🍽️ 09:00 – Նախաճաշ

🏛️ 10:00 – Այցելություն Ակսել Բակունցի տուն-թանգարան

🌹 11:00 – Ծաղկեդրում Ակսել Բակունցի հուշարձանին

🎉 11:30 – Մասնակցություն Ակսել Բակունցի ծննդյան 127-ամյակին նվիրված համաքաղաքային միջոցառումներին

🚍 16:00-ից – Մասնակիցների վերադարձ

📌 Զեկուցումների համար տրվում է մինչև 15 րոպե։

📖 ԾՐԱԳԻՐ

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՈՒՄ ԵՎ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏ

12 հունիսի, ժամը 10:00

📍 «Իմփաքթ Հաբ Սյունիք» կոնֆերանս սրահ

Բացման խոսք

Թեհմինա Մարության

«Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամի տնօրեն

Ողջույնի խոսքեր

Վարդան Սարգսյան

Ակսել Բակունցի տուն-թանգարանի վարիչ

Տեր Տիգրան քահանա Հակոբյան

Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ

Նելսոն Ոսկանյան

Գորիսի նախկին քաղաքապետ, «Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ

ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏ

Նիստը վարող՝

Թեհմինա Մարության, բ.գ.թ., դոցենտ

1. Սուրեն Դանիելյան – ՀՊՄՀ Վ. Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Քնարիկ Աբրահամյան – ՀՊՄՀ Վ. Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս, ՀՊՀՄ «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

📌Ակսել Բակունցը Սփյուռքի գրապատմական գնահատումներում

2. Վազգեն Համբարձումյան – ՀՊՄՀ Ա.Ղարիբյանի անվան հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

📌Ակսել Բակունցի լեզվի բառապաշարի բառարանագրության հարցերի շուրջ

ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏ

ժամը 11:00–14:00

Նիստը վարողներ՝ Աշոտ Գալստյան, բ.գ.դ., պրոֆեսոր, Հայկուշ Ղազարյան

ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐ

1. Աշոտ Գալստյան – ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

📌Ակսել Բակունցին նվիրված հուշագրության մարդակենտրոն ուղղությունը

2. Արա Զարգարյան – ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու

📌Դիվահարության ծեսի նկարագրությունը Ակսել Բակունցի «Խաղլացավ» պատմվածքում

3. Նաիրա Խաչատրյան – ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի փոխդեկան, Վ. Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

📌Բակունցյան «Անձրևը» ժողովածուի «Անձրևը․․․»․ միջտեքստային հարաբերություններից մինչև դարաշրջանի քաղաքական ցնցումներ

4. Հայկանուշ Ղազարյան – «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ գիտական գծով

📌Ակսել Բակունց-Ռաֆայել Իշխանյան. մատենագիրը

5. Լուսինե Գալստյան – ՀՊՄՀ հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

📌Քնյութ Համսուն-Ակսել Բակունց. գրական առնչություններ

6. Արամ Խաչատրյան – ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող

📌Միջավայրը որպես հոգեկերտվածքի ձևավորման գործոն Ակսել Բակունցի պատմվածքներում

7. Արգամ Երանոսյան – ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտաշխատող

📌Կյորեսը որպես տեքստ և պատկեր. Բակունցի գրական հիշողությունը և Գուրոսի լուսանկարչական վավերագրությունը

ՍՈՒՐՃԻ ԸՆԴՄԻՋՈՒՄ

Ժամը 14:00–14:30

ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏ

Ժամը 14:30-18:00

Նիստը վարողներ՝ Սուրեն Դանիելյան, բ.գ.դ., պրոֆեսոր, Արա Զարգարյան, բ.գ.թ.

ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐ

1. Աիդա Մարանջյան-Մարտիրոսյան – Ռուսաստանում ՀՀ դեսպանատան մշակույթի կենտրոնում գործող հայագիտական ամբիոնի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու

📌Բնաշխարհի քնարականությունը Բակունցի գեղարվեստական մտածողության համակարգում

2. Թեհմինա Մարության – «Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

📌Աբսուրդի գեղագիտության նախանշանները Ակսել Բակունցի «Պրովինցիայի մայրամուտը» պատմվածքում

3. Սվետլանա Մանուչարյան – Երևանի «Գլաձոր» համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

📌Զգայական աշխարհի բառապաշարը Բակունցի պատմվածքներում

4. Աննա Երկանյան – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի լեզուների ամբիոնի ավագ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

📌Բակունցի պատմվածքների ուսուցման ժամանակակից մեթոդական մոտեցումները

5. Նաիրա Իսկանդարյան – Հայ-ռուսական համալսարանի և Գավառի պետական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

📌Ավանդական աշխարհի փլուզումը Ակսել Բակունցի «Կյորես» վեպում

6. Հովհաննես Սարգսյան – ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի դեկանի օգնական, Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս

📌Ղևոնդ Ալիշանի «Սիսական» աշխատության տեղանունների զուգահեռումը Ակսել Բակունցի գեղարվեստական արձակում

7. Կարինե Սահակյան – ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, Շիրակի պետական համալսարանի դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ռոզա Հովհաննիսյան –ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող

📌Լեզու, սիմվոլ և ներաշխարհ․ Բակունցի արձակի հոգելեզվաբանական համակարգը

8. Հասմիկ Հակոբյան — «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի հայոց լեզվի և գրականության ամբիոնի ուսուցչուհի, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ասպիրանտ

📌Ակսել Բակունցի «Ալպիական մանուշակ» պատմվածքի ուսուցումն ավագ դպրոցում՝ ըստ Սարդոստայնի մեթոդի

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՎ ՓԱԿՈՒՄ

Ակսել Բակունցի տուն-թանգարան

Ժամը 19:00

#ԲակունցյանԸնթերցումներ

#Գիտաժողով#ԱկսելԲակունց_127

#Գորիս_2026

Ակսել Բակունցի տուն-թանգարան/Aksel Bakunts House-Museum🤍

Hotel Mirhav🤍

Mina Hotel🤍

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել