Դիտումների քանակը` 25
Բակունցի փողոցի բնակիչների խնդրանքով՝ հարգելի՛ վարորդներ, նոր ասֆալտապատ ճանապարհով երթևեկելիս ցուցաբերեք առավելագույն զգոնություն և խստորեն պահպանեք թույլատրելի արագությունը։
Հիշեցնում ենք, որ այս փողոցում հաճախ խաղում ու շրջում են փոքրիկ երեխաներ, ինչպես նաև տեղաշարժվում են տարեցներ ու բնակիչներ։ Ցանկացած անզգույշ վարում կամ բարձր արագություն կարող է վտանգել մարդկանց անվտանգությունն ու հանգեցնել անցանկալի հետևանքների։
Խնդրում և հորդորում ենք լինել ուշադիր, պահպանել ճանապարհային կանոնները և հարգել բնակիչների խաղաղ ու անվտանգ առօրյան։
Եկե՛ք միասին պահպանենք մեր փողոցի անվտանգությունն ու հանգստությունը։ տարածել