2016 թվականի 4-օրյա ռազմական գործողություններից հետո Հայաստանը ցուցադրեց Իսկանդեր համակարգը, որը մեր ունեցած միջոցների և տարածաշրջանային հավասարակշռության բալանսի մեջ իրենից ներկայացնում էր ռազմավարական նշանակության զինատեսակ։
2020 թվականի 44-օրյա պատերազմից, 2021-2023 թվականների աղետալի ռազմական բախումներից հետո այս տարի ըստ իշխող ուժի հաշվետվություն զորահանդես էր, թե հսկայական արտաքին պարտքով ինչ է արվել
Ես անկեղծորեն` չեմ հետևել ընթացքին, քանի որ ամբողջը նախընտրական քարոզարշավի տրամաբանության մեջ էր ու դա զորահանդեսը վերածել էր էժանագին նախընտրական քարոզարշավի։
Ուստի խնդրում եմ, ովքեր հետևել են, ինձ հուշեն, թե արդյո՞ք Հայաստանը ձեռք է բերել ռազմավարական նշանակության սպառազինություն։
Հնդկական ու ֆրանսիական տեխնիկական ձեռք բերելը ողջունել եմ ու դա հրաշալի է, բայց այն միայն մարտավարական սպառազինություն է ու ռազմական հավասարակշռության ապահովման բալանսում ունի չնչին ազդեցություն։
Ռազմավարական նշանակության սպառազինություն է օրինակ էշելոնացված ՀՕՊ համակարգը, ինչպիսին են օրինակ իսրայելական «Երկաթե Գմբեթը», ամերիկյան THAAD, Patriot, Hawk ՀՕՊ համակարգերը, կամ հարձակողական այնպիսի համակարգերը, որոնք կարող են ստեղծել ցամաքային կամ օդային գերակայություն։
Խնդրում եմ, եթե կա ցուցադրված, ինձ հուշել, նախապես շնորհակալ եմ: