Արմինե Կոլյանը Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի տնօրեն
🔸Քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Արմինե Կոլյանը, ով նշանակվել է Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի տնօրեն։
🔸Քոլեջի աշխատակազմը շնորհավորել է նորանշանակ տնօրենին՝ կարևորելով նրա երկարամյա աշխատանքային փորձը, մասնագիտական բարձր որակներն ու կրթական ոլորտին նվիրված գործունեությունը։ Աշխատակազմի համոզմամբ՝ տիկին Կոլյանի փորձառությունը, պատասխանատվության բարձր զգացումն ու առաջադեմ մոտեցումները նոր խթան կհանդիսանան կրթօջախի զարգացման համար։
🔸Շնորհավորական ուղերձում ընդգծվել է նաև, որ նոր տնօրենը մշտապես աչքի է ընկել ուսանողների և դասախոսների նկատմամբ հոգատար վերաբերմունքով, ինչպես նաև քոլեջի ապագայի զարգացման հստակ տեսլականով։
🔸Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի աշխատակազմը տիկին Կոլյանին մաղթել է ամուր առողջություն, արդյունավետ աշխատանք, ստեղծագործական նոր նախաձեռնություններ և բազմաթիվ հաջողություններ՝ ի նպաստ քոլեջի առաջընթացի ու ուսանողների բարօրության։