Դիտումների քանակը` 26
Թուրքերը տիրելով Փոքր Ասիային անցան Թրակիա, մտան Բալկաններ, խորացան մինչև Կենտրոնական Եվրոպայի դռները առանց ձեռք տալու Բյուզանդական կայսրությանը։ Նրանք նույնիսկ խնամիական-բարեկամական կապեր հաստատեցին բյուզանդական կայսրերի հետ։
Մի օր էլ, շուրջ մեկ դար հետո (1453 թ.), խորտակեցին նրա պարիսպները և երբեմնի կայսրերի մայրաքաղաքում կազմակերպեցին արյան բաղնիքներ` հաստատելով սուլթանների գահը։ Այսպես են վարվում թուրքերը նաև Հայկական բարձրավանդակի, նրա բնիկ ժողովրդի՝ հայության հետ։
Այսօր Հայկական բարձրավանդակի դարավոր պայքարը մտել է մի նոր փուլ, և օրհասական կռիվն անխուսափելի է։
Հունիսի 7֊ին, մասնակցելով ընտրությանը, կամ Հայաստանը մաքրում ենք ապազգային, կապիտուլյանտ կառավարիչներից, կամ Հայաստանը դառնում է թուրանի կամուրջ։
Գնա՜, որ գնան…