Թուրքիան իր երկաթուղիների համար օգտագործում է Եվրոպական ստանդարտները․ Հայրապետ Արիստակեսյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

1520 մմ և 1420 մմ

Սրանք երկու քառանիշ թվեր են։ Այս թվեր տարբերությունը 100 մմ է։

Ինչ են նշանակում այս թվերը?

Առաջին թիվը` 1520 մմ, դեռ 1836 թվականից սկսած, Ռուսական կայսրության երկաթուղային ռելսերի միջև եղած հեռավորությունն է։

1420 մմ-ն Եվրոպական երկրների երկաթուղային ցանցերի ռելսերի միջև եղած հեռավորությունն է։ Թուրքիան իր երկաթուղիների համար օգտագործում է Եվրոպական ստանդարտները։

Այսինքն, Երևանից բեռ ուղարկելու համար, նախ բեռը երկաթուղով պետք է հասնի Թբիլիսի։ Այնուհետև Թբիլիսիյից վագոնները պետք է կցվեն այլ գնացքի, հասցվեն Ախալքալայ։ Այնուհետև այդ վագոնները Ախալքալակում պետք է բեռնաթափվեն, տեղափոխվեն այլ պլատֆորմ, ապա նորից բարձվեն այն վագոնները, որոնց անիվների լայնությունը համապատասխանում է Եվրոպական ստանդարտներին։ Կմնա ամենակարևոր հարցը, երբ կձևավորվի անհրաժեշտ քանակի վագոնների քանակ, որպեսզի դառնա շարժակազմ, որպեսզի նպատակահարմար լինի բեռնափոխադրումը։

Երբ վիժվածքը կոկորդ ճղելով փողհարում էր Ախալքալակ-Կարս երկաթուղուց օգտվելու մասին, համոզված եմ, որ տգետների այս իշխանությունը պրիմիտիվ հաշվարկ չէր կատարել, թե այդ ճանապարհից օգտվելու լոգիստիկ ծախսերը որքան կկազմեն։

Այդ երկաթուղին սկսվում է Բաքվից։ Բաքու, Թբիլիսի, Ախալքալակ, Կարս։ Լոգիստիկ թանկության պատճառով այդ ուղով Բաքվից Կարս է գնացել ընդամենը 1770 վագոն։ Այսինքն, մեկ տարվա ընթացքում ընդամենը 63 շարժակազմ

Սրանց տգիտությունն անսահման է։

Հունիսի 7-ին գրողի ծոցն ենք ուղարկում տգետ 16-ին ու ընտրում պրոֆեսիանալ ու հայրենատեր 17-ին։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել