System of a down-ը անցած տարվա աշնանն արդեն հրապարակել էր իր եվրոպական տուրի ժամանակագրությունը։
Երևանը դե չկար։
Նիկոլը որ հայտարարեց թե էս հուլիսին գալու են, շատ զարմացա։
Ամեն բան ընկավ տեղը, երբ Սերժը կուլտուրական հերքեց։
Ես էլ մոտավոր պատկերացրեցի ոնց է գնացել խոսկցությունը։
Ենթադրաբար Նիկոլը հանձնարարել էր իր ինչ որ օգնականի, որ մի բան անեն, Սիստեմից համաձայնություն ստանան, որ նախընտրական էս փուլում հայտարարեն դրա մասին։
Դե միջնորդը կապվել է Սերժի հետ, Սերժն ասել է, հետաքրքիր գաղափար է քննարկենք, կասենք։
– Շեֆ ջան, դե կգան, մնում է օրը հայտարարենք,- շտապել է զեկուցել օգնականը, որից ոգևորված Նիկոլն իր խասյաթի համաձայն ստել է։
Ինչ է եղել Սիստեմի տղերքի մոտ։ Իրանցից առնվազն 3ը կարգին տղա են ու չեն կարա ընդունեն Նիկոլի գաղափարախոսությունը։
Սերժը որ ասել է սենց գաղափար կա, էս մեր ախպերներից մեկն իրա լեքսիկոնով ասել է.
– Քանի էդ Mother F***ker-ն է իշխանության, Հայաստանում System of a Downը համերգ չի տալու։
Դե մնացածն արդեն պարզ է։ Սերժը գրեց որ լոգիստիկայի հարցեր կան, դեռ հստակ չի։
Հունիսի 7-ից հետո Սիստեմը կգա Հայաստան, եթե Նիկոլը չլինի իշխանության։
Ախր իրենց երգերի 70% ում Նիկոլի նմաններին են քրֆում իրանք։
Իրենք լիքը գործ են արել որ ցեղասպանության թեման արծածվի աշխարհում, ոնց կարան իրանք Նիկոլի հետ համագործակցեն, երբ սա հայտարարում է որ էդ թեման ռուսներն են առաջ տարել, հայերինը չի