Այսօր անծանոթ կանանց հետ ստիպված էի ամբողջ ժամ անցկացնել, իհարկե խոսք գնաց քաղաքականությունից, իհարկե ես չէի կարող լռել, երբ մեկը մյուսին ասեց “ինչի չեք նկատում լավ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ? Անշնորհակալներ” , մյուսը ավելի համեստ, կիրթ կին էր, բժշկուհի, ով ասում էր որ առողջապահության ոլորտը շատ վատ վիճակում է և բոլոր տեսանելի “լավությունները” անում են միմիայն բժիշկների հաշվին և առանց որևէ հավելյան վճարի։ Ասաց, որ եթե հանկարծ քպ-ն վերընտրվի, ինքը ուղղակի դուրս կգա ոլորտից, թեպետ գիտակցում է, որ պահանջված մասնագետ է։ Խոսակցությանը խառնվեցին ուրիշները։ Ես սառը ու կտրուկ հարցրի, թե հաշվի առնելով երկրի կրկնապատկված արտաքին պարտքը (որն ակնկալում էր բոլոր ոլորտների զարգացում և զարգացած Երկրի ստեղծում) ինչ լավ բան է եղել այս 8 տարվա մեջ? Բոլորը մտքերի մեջ ընկան։ Տատիկն ասեց, որ կոռուպցիան վերացել է, և ես իրեն գեղեցիկ բացատրեցի որ ոչ թե վերացել է, այլ օրինականացվել է։ Լռեց, փաստարկներս համոզիչ էին։ Մի կին ասեց, որ մանկապարտեզի ճաշերը հիմա լավն են, վերահսկվում են։ Համաձայնեցի!! Գտանք միայն այդ մի լավ բանը և երեխաների պարապմունքն ավարտվեց ու գնացինք տներով։
Ես մի բան հասկացա, որ սրանց հաջողվել է մարդկանց գլուխները մտցնել մի էյֆորիա, որ հիմա ամեն ինչ լավ է ու շատ դրական ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ են եղել էս ընթացքում։ Եվ մարդիկ դադարել են ինքնուրույն մտածել։ Հիմա խնդրում եմ ընկերներիս, դուք էլ փորձեք գտնել լավ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ը, մանկապարտեզի ճաշիկի պես, ու եթե չեք գտնում, գրեք, որ չեք գտել։ Այսպիսով այս հրապարակումը և ձեր քոմենթները կարդացող մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ միգուցե հանկարծ հասկանան, որ իրենք էյֆորիայի մեջ էին, որ այս 8 տարում 500 դպրոց և մանկապարտեզ չբացվեց, այլ փակվեց, և սրանք ստիպված էին Էջմիածնում նույն մանկաարտեզի բացումը 2 անգամ նշել, որ ոչ մի մեծահարուստի դղյակ այդպես էլ հասարակ ժողովրդինը չդառավ, որ Արցախի կորուստը շատ ու շատ մեծ կորուստ է, … և, վերջապես, որ ստախոս մարդը նա է, ում 10 և ավելի ստերը բռնվել են, բայց դու այնքան ես էյֆորիայի մեջ, որ նույնիսկ այդ դեպքում նրան ստախոս չես կարողանում համարել։
Խնդրում եմ, ազնիվ եղեք, և եթե կան մանկապարտեզի ճաշիկի պես այլ մեծ առաջընթացներ, էստեղ գրեք։