Դիտումների քանակը` 34
Երեկ իր ծննդյան 70-ամյակն է նշում Հայաստանի վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ֊ի վարպետ Վրեժ Օրդյանը:
Վրեժ Օրդյանի սաներից շատերը դարձել են աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ, իսկ մի քանի տասնյակ սաներ Հայաստանի պատանեկան առաջնություններում դարձել են չեմպիոններ և մրցանակակիրներ:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է Վրեժ Օրդյանին՝ մաղթելով քաջառողջություն, անսպառ եռանդ և նոր ստեղծագործական հաջողություններ։