Լինենք առողջ և արի, փրկենք երկիրը հնամենի»․ դաստիարակչական միջոցառում Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցում»

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցում 2-րդ «Ա» դասարանի դասվար Նաիրա Գալստյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Լինենք առողջ և արի, փրկենք երկիրը հնամենի» խորագրով դաստիարակչական միջոցառում, որն աչքի ընկավ իր բովանդակությամբ, ուսուցողական և հայրենասիրական շեշտադրումներով։

Միջոցառման ընթացքում սովորողները հնչեցրին առողջ ապրելակերպի, անվտանգ կրթական միջավայրի, առողջ մտածողության և հայրենիքի հանդեպ պատասխանատվության մասին խոսքեր։

Փոքրիկները ներկաներին հորդորեցին կարևորել առողջ ապրելակերպը, լինել հոգեպես և ֆիզիկապես ամուր, պահպանել շրջակա միջավայրն ու գնահատել խաղաղ ու անվտանգ կյանքը։

Միջոցառումը մեծ տպավորություն թողեց ներկաների վրա՝ դառնալով ոչ միայն գեղեցիկ ներկայացում, այլև կարևոր դաստիարակչական ուղերձ։

Ծնողները շնորհակալություն հայտնեցին դասվար Նաիրա Գալստյանին՝ երեխաների մեջ նման արժեքներ, հայրենասիրություն և առողջ մտածողություն սերմանելու համար։

Դասվարն իր խոսքում կարևորեց ուսումնադաստիարակչական նման միջոցառումների դերը՝ նշելով, որ դրանք նպաստում են երեխաների արժեհամակարգի ձևավորմանը, համագործակցային մտածողությանն ու պատասխանատու քաղաքացու կերտմանը։

Միջոցառման ավարտին դպրոցի տնօրեն Օլյա Ալեքսանյանը շնորհակալություն հայտնեց վաստակաշատ դասվարին՝ պատասխանատու, նվիրումով և կարևոր գործունեություն իրականացնելու համար՝ բարձր գնահատելով նրա երկարամյա մանկավարժական աշխատանքն ու սաների կրթադաստիարակչական զարգացման գործում ունեցած ներդրումը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել