«Քույրական գործ» մասնագիտության ուսանողները հանդես եկան բաց դասով․ ԳԲՊՔ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Քույրական գործ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները հանդես եկան տպավորիչ և հագեցած բաց դասով, որի թեման էր՝ «Դեղերի ներմուծման ուղիները, հոգնաներ»։

Ուսանողները ցուցադրեցին իրենց տեսական հարուստ գիտելիքներն ու գործնական հմտությունները, որոնք առանցքային են պացիենտների խնամքի և բուժման գործընթացում։

Նրանք ներկայացրին.

💉 Գործնական ներարկումներ. Ուսանողները վստահորեն և տեխնիկապես ճիշտ կատարեցին տարբեր տեսակի ներարկումներ՝ ցուցադրելով անվտանգության կանոնների խիստ պահպանումը:

🩺 Պարզագույն թերապիա. Ներկայացվեց պարզագույն թերապևտիկ միջամտությունների ամբողջական գործընթացը, որոնք էական նշանակություն ունեն առօրյա բժշկական պրակտիկայում:

💧 Ջրաբուժություն. Ուսանողները խոսեցին ջրաբուժության (հիդրոթերապիայի) մեթոդների, դրանց առավելությունների և կիրառման ցուցումների մասին:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել