Պարտականությունների կատարումը դեռ հերոսություն չէ․ Սիրարփի Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Իմ գրեթե 20 տարվա կարիերիայի ընթացքում եղել եմ 200+ մասնագետների անմիջական ղեկավարը, ունեցել 1000-ից ավելի 1:1 հանդիպումներ։
Երբ այս հանդիպումների ժամանակ բարձրացվում էր պաշտոնի կամ աշխատավարձի բարձրացման հարցը, պատահում էր, որ մարդիկ ներկայացնում էին իրենց ամենօրյա աշխատանքը իբրև ձեռքբերում։
Օրինակ՝ «նախորդ մեկ տարվա ընթացքում ամեն օր հաճախել եմ թիմի standup հանդիպումներին, ու ներկայացրել եմ իմ առաջադրանքների կարգավիճակը», կամ «բոլոր bug-երը որ ինձ է ուղղվել տեստավորել եմ բարեխղճորեն»։ Կամ իմ ենթական ինքը մեկ այլ մասնագետի ղեկավար է, կասի «ամեն ամիս ունեցել եմ իմ ենթակայի հետ 1:1 քննարկում»։
Ու ամեն անգամ չեմ զլացել բացատրել, որ էդ ամենի համար իրեն ամեն ամիս բարեխղճորեն աշխատավարձ է փոխանցվել։ Գիտե՞ք որքան հաճախ են մարդիկ զարմանում սա լսելիս։ Հիմա կասեք՝ ինչքան շատ են մասնագետները, որ պատշաճ ձևով չեն անում այն, ինչի համար վճարվում են։ Համաձայն եմ, դա էլ մի առանձին թեմա է, բայց իմ թիմերում նման վարքագիծը ինչ որ պահի «գաղտնազերծվում» է և ունենում է համապատասխան հանգուցալուծում։
Հարգելի ու սիրելի մասնագետներ, քաղաքացիներ, պաշտոնյաներ։ Կա պարտականությունների մի շրջանակ, որը մենք պիտի անենք, ու լավ անենք ի պաշտոնե, անկախ նրանից՝ ծրագրավորող ես, երգիչ, վարչության պետ թե ինչ որ սիրուն բալայի մայրիկ։ Ու ճիշտ է դա թիմին, ղեկավարին կամ հանրությանը ներկայացնել որպես ընթացիկ վիճակ, ոչ թե որպես ձեռքբերում։
Ու հակառակն էլ է ճիշտ, երբ ձեզ ներկայացնում են ինչ որ արդյունք, իբրև քաղաքացի կամ թիմակից, ինքներդ ձեզ հարց տվեք՝ սա իսկապե՞ս ձեռբերում է, թե սա պիտի արվեր ու լավ արվեր, քանի որ այս մարդը ստանձնել է այս պատասխանատվությունը ու վճարվում է դրա դիմաց։
Եթե մենք այս մոտեցումը չունենանք, սխալմամբ կպարգևատրենք ու առաջ կմղենք միջակությունը։ Իսկ նրանք, ովքեր իսկապես ունեն ձեռքբերումներ, ու տանում են իրենց թիմը, ոլորտը առաջ՝ կկորցնեն արժևորվելու, պարգևատրվելու, առաջ գնալու իրենց արժանի հնարավորությունը, քանի որ դրանք մեր ձեռամբ զբաղված կլինեն… միջակությամբ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել