Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին․ «2018թ․ին ես միամտորեն հավատացի ձեզ»

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Նամակ նեռի ծառա Նիկոլ Փաշինյան-ին

Դուք իշխանության եք եկել հիմնականում վանկարկելով այս 2 նախադասությունը՝ «Արցախը Հայաստան է ու վերջ», «նախկինների թալանածը վերադարձնելու եմ կոպեկ առ կոպեկ»։ Կոնկրետ ես՝միամիտ արցախցիս, 2018-ին Ձեզ ընտրել եմ նշվածներիս համար։ Ընդամենը 5 տարվա մեջ կորցրեցիք առաջինն ու ի զորու չեղաք կատարել երկրորդը։ Որտեղի՞ց իմանայի, որ 2025-ին պետք է հայտարարեիք՝ «Ես դեռ 2018-ին պետք է ասեյի, որ Ղարաբաղը պետք է մտնի ադրբեջանի կազմի մեջ», քաջ գիտակցելով, որ նման բան ասեիք, երբեք եւ ոչ մեկ Ձեր հետեւից չէր քայլի։ Թալանվածը չկարողացաք հետ բերել, թեպետ ունեիք դրա համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսներն ու ի հակառակ դրան, պետական բոլոր ավտոմեքենաները գնեցիք էդքան Ձեր կողմից ատելի «նախկին»-ի ավտոսրահից։

Դուք սարսափում եք արտաբերել Արցախ, Արցախյան շարժում, Արարատ, Հայոց Ցեղասպանություն, անկախության հռչակագիր, Ամենայն Հայոց Կաթողիկոս, Հայոց Պատմություն բառերն ու նախադասությունները։ Իսկ ես նողկում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյան արտահայտությունից։ Դուք ձեր տեղում չեք, միանշանակ, այդ աթոռը Ձեր «հագով» չի։ Վերջին օրերի Ձեր քարոզարշավի ընթացքում էլ ավելի պատռվեց Ձեր դիմակը։ Հավանաբար այս աշխարհում արցախցուն նման ձեւ ատում եք միայն Դուք, Ձեր անմակարդակ ընտրազանգվածն ու մեր հայտնի բեղերով հարեւանն ու իրա ցեղակույտը։ Աշխարհում հայտնի միակ վարչապետն եք, ով ուզում է մեռած տեսնել իր սեփական ժողովրդին,զարմանում է, որ ողջ են մնացել՝ հավանաբար այլ պլաններ ունենալով։ Հարձակվում եք քաղաքացիների վրա, երբ ճշմարտությունը շպրտում են Ձեր դեմքին, կամ ինչ-որ հարցում տարակարծիք են լինում՝ վիրավորում, նույնիսկ հայհոյում եք վարչապետին ոչ հարիր խոսույթով, փողոցային բառապաշարով, լաչառ կնոջ ձենով։ Ամոթ է շատ, մի քիչ զուսպ եղեք։

Դուք շատ հստակ գիտակցում եք, որ այս ատելությունը հենց Դուք եք սերմանել, Դուք եք այնպես արել, որ հայը ատի հային։

Դուք հեռանալու եք 2 շաբաթից, շատ լավ տեսնում եք իմ պես, ժողովրդի տրամադրվածությունն ու ապագա ընտրությունը, վերընտրվելու շանսի նշույլ անգամ չկա։ Մենք վերջապես ուղղելու ենք 2018-ի մեր ճակատագրական սխալն ու այս 8 մղձավանջային տարիները մնալու են Հայոց Պատմության մեջ, որպես ամենամութ շրջաններից մեկը։

Անընդհատ կպնում եք «կալուգացի բիզնեսմեն»-ին, հավանաբար վառվում եք, որ մոտավոր մի տարիքի եք, ինքն ուր ա հասել ու Դուք ուր։ Մի անբողջ երկրի վարչապետ եք, բայց արի ու տես, որ թէ՛ դրսում, թէ՛ ներսում «կալուգացի»-ն ավելի ճանաչելի է ու ավելի մեծ համբավ ունի, քան Դուք։ Համեմատեք իրա ստեղծած ընտանիքն ու Ձերը՝ անհասկանալի կերպարներով։ Ոնց Ձեր գլխավորած ընտանիքն է «բարդակ», էդպես էլ երկիրս սարքեցիք «բարդակ»։ Ձեր նշանակումներից խոսելն էլ արդեն ավելորդ եմ համարում՝ բացարձակապես ոչ մեկ իրա տեղում չի, սկսած Ավիրյանից, ով ավիրեց սիրուն քաղաքս ու վերածեց մի մեծ աղբանոցի, վերջացրած դասատու ՊՆ-ից, ով կազմաքանդեց, արմատախիլ արեց մեր ուժեղ բանակը։ Մենք՝ գիտակից հայերս, կդիմանանք եւս 2 շաբաթ ու մեր ապագա ուժեղ վարչապետի հետ կանցնենք գործի ու կկառուցենք մեր երազած երկիրը, պետությունը։ Պետություն ասեցի հիշեցի, էդ , որ անընդհատ ասում եք պետություն ենք կառուցել, կարող ա՞ վայրի ցեղի վրա եք եկել իշխանության, մարդու խնդալ ա գալիս, անկեղծ։ Մենք միշտ ենք եղել պետություն, Դուք եք Ձեր քաղաքական խաղերով ամեն ինչ դրել հարցականի տակ՝ պետականությունը նույնպես։ Եկել է Ձեր հեռանալու ժամանակը՝ ուղղակի խնդրում եմ անցնցում հանձնեք Ձեր աթոռը, քաղաքացիական պատերազմ չհրահրեք, առանց այդ էլ 8 տարի է կերել եք ժողովրդի կյանքն ու պետական բյուջեն։

Որ հավես ունենամ, նամակս կլինի շարունակական, թեմաներ ու ասելիք շատ կա, մի նամակի մեջ չի տեղավորվի, առայժմ այսքանը։ Ինձ ճանաչողները կփաստեն, որ շատ քչախոս եմ էությանբ, ուղղակի էլ լռելու չի, մարդու սիրտ ա պայթում Ձեր սարքածը տեսնելով։

P.S տա Աստված(թեպետ Դուք որտեղից իմանաք Աստված ով ա, սենց ասեմ, ձեր լեզվով՝ ալլահը), մի օր Արցախս էլ ենք վերադարձնելու՝ անպայման հայկական, Արարատս ու Նախիջեւանս էլ, ուղղակի Դուք այդ ամենին հետեւելու եք հարեւան 2 մուսուլմանական երկրներից մեկից՝ Ձեր բեղավոր կամ շուշաթրաշ եղբայրներից մեկի մոտից։

120.000-ից մեկը

Հաջողություն…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել