Ում ընտրել?
Ես ընտրություններին չգնացող էն վատ քաղաքացիներից եմ, բայց էս տարի ինձ տեղը տեղին բացատրեցին, որ եթե չգնամ, փաստացի կստացվի, որ ձայն եմ տալիս քպ-ին։
Ես կուզեմ, որ էս հարցիս պատասխանեն էն ընկերներս, ովքեր արդեն կողմնորոշվել են ու պատճառը ասեն, թե ինչի հենց էսինչին ընտրել ու էն մյուսին չէ։
![]()
Էս խայտառակին, էս փողոցային խուժան վարչապետին բնականաբար բացառում եմ ու շուրջս էլ չկան իրեն պաշտպանողներ, նույնիսկ նրանք, ովքեր վիզ դրած պաշտպանում էին, այլևս զզվում են դրանից։
Քոչարյանին էնքանով եմ ուզում ընտրել, որ կիկոլի ամբողջ վախը ինքն ա ու ամբողջ ուժով իրեն են դեմ, դրա համար որպես խավարի հակառակ կողմ ես ուզում եմ իրեն ընտրել, ու նաև իրա օրոք Հայաստանը ծաղկել ա, լիքը բան ա կառուցվել, մեծ հայրենադարձություն ա եղել ու լիքը մարդ, որ իրեն նորմալ էին վերաբերվում, կիկոլի քարոզչության ու ատելություն տարածելու ֆոնին սկսել են Քոչարյանին ատել, չհասկանալով, որ իրենց վերաբերմունքը ներդնովի ա, իրական չի ու էդպիսով իրենք դառնում են զոմբի։
Քոչարյանին ինչու չեմ ուզում ընտրել։ Շատերը ասում են Քոչարյանի ախռանիկը զուգարանում մարդ ա սպանել, բայց էդ էլ կարանք քվիդ անենք վրաերթի ենթարկված հղի կնոջով ու Եռաբլուրով։
Եթե թալանն եք ասում, ապա մութ ու ցուրտ տարիներից երկիրը ահագին նորմալ վիճակի բերելու պարագայում մեր արտաքին պարտքը ավելի քիչ էր, քան վերջին 8 տարում սրանց ավելացրածը, որ չգիտենք էլ, թե ինչի վրա ա ծախսվել։
Քոչարյանին ինչու չեմ ուզում ընտրել, որովհետև երբ կապիտուլյացիայից հետո հրապարակը լեփ լեցուն էր ու մարդիկ պատրաստ էին թեկուզ Քոչարյանի առաջնորդությամբ իշխանափոխություն անել, նա չառաջնորդեց էդ ալիքը, հակառակը, էնքան ձգձգեցին ու մարդկանց տարան տարբեր ուղղություններով, որ ալիքը փոքրացավ ու մարեց։
Սամվել Կարապետյան
Ուզում եմ ընտրել, որովհետև մարդը բիզնես անել գիտի, ու եթե նույնիսկ իրա բանտ նստած ընթացքում իրա բիզնեսը ոչ թե քանդվում ա, այլ շարունակում ա իրեն հարստացնել, ուրեմն մարդը ճիշտ պաշտոնների ճիշտ մարդկանց ա դրել ու ճիշտ բիզնես ա հիմնել։ Երկիրը կառավարելը շատ նման ա բիզնես վարելուն։ Եթե բոլոր երկրի համար կարևոր պաշտոնները ճիշտ ընտրվեն ու իրենց գործի գիտակը լինեն, Երկիրը կծաղկի ու առաջ կգնա։
Նաև ուզում եմ ընտրել, որովհետև իմ շատ հայրենասեր, խելացի ընկերներ նրա թիմում են ու դա էլ ա իմ համար ցուցանիշ, էդ մարդիկ հաստատ ստիպված, կամ պաշտոնի համար չեն միացել։
Նաև ուզում եմ ընտրել, որովհետև թեպետ նա Հայաստանում չէր ապրում, բայց միշտ շատ բարեգործություններ ա արել։ Ստեփանակերտի գերժամանակակից հիվանդանոցից սկսած, միշտ եկեղեցու կողքին ա եղել, շենացրել ա գյուղեր, բլոկադայի ժամանակ հնարավոր ամեն բան արել ա իրա կապերն օգտագործելով ու լիքը օգնություն ա տեղ հասցրել։ Այսինքն մարդը միշտ եղել ա հայրենասեր։
Ինչու չեմ ուզում ընտրել Սամվել Կարապետյանին… ասում են ռուսամետ ա, ռուսը ոնց ասի նենց ա անելու։ Բայց ես մտածում եմ, եթե տարածաշրջանի խոշոր երկրներից մեկի’ Ռուսաստանի հետ կարող է ճիշտ դիվանագիտություն տանի ի օգուտ Հայաստանի, ապա ինչու ոչ? Թող օգտագործի իր կապերը։ Փաստացի ստացվեց, որ Սամվել Կարապետյանին չընտրելու պատճառ չեմ տեսնում, ու շատ կուզեմ, որ ընկերներս, ովքեր միգուցե ավելին գիտեն, գրեն կարծիք, որ ես ճիշտ կողմնորոշվեմ։
Սերժ սարգսյանին միանգամից ասեմ
չեմ ուզում ընտրել, որովհետև նրա ղեկավարած երկրում կիկոլը “ղազան ծեծելով” եկավ հանգիստ հեղափոխություն արեց։ Իմ պատկերացմամբ Սերժ Սարգսյանը եթե ցանկանար, կարող էր թույլ չտալ այս խայտառակությունը, հաստատ ինքը մեզնից շատ ինֆորմացիա ուներ, թե ով ով է։ Մեկ էլ որ Սերժ Սարգսյանը արդեն բացահայտ Քոչարյանի դեմ է ուղղված, ստացվում է, որ էստեղ էլ կիկոլի ու նրա շահերը համընկում են։
“Բոլորին դեմ եմ” -ին ուզում եմ ընտրել, որովհետև իրենք հայրենասեր տղաներ են( ում որ ճանաչում եմ, Սպարտակը, Իշխանը, …) , խելացի, կարող ուժ, որ ոնց էլ կառավարեն, էս նախկին-ներկա գժանոցից հաստատ լավ ա լինելու ու եթե ընտրվեն ու որոշեն կառավարել, բոլորից լավ են գլուխ հանելու, նենց, որ ավագ սերունդը զարմացած է մնալու ու ասի “խի էսպես կարելի էր?”
Ինչու չեմ ուզում ընտրել “բոլորին դեմ եմ”-ին, որովհետև նախ իրենք, ինչքան հասկացել եմ, չեն ուզում ղեկավարեն երկիրը, այլ միայն 100 օր )) երկրորդ էլ ինձ ասում են, որ իրենք իզուր ձայներ են փոշիացնելու, բայց շուրջս լիքը մարդ իրենց է ընտրելու, ու անձամբ ես կարծում եմ, որ իրենք լավ էլ կհաղթահարեն անցողիկ շեմը։
Ծառուկյանին ինչ ասեմ? Ասենք թե ոնց ասեմ ասենք թե? )))))
Մնացածին չեմ էլ դիտարկում, որովհետև չեմ ճանաչում։
Բայց խնդրում եմ իմ ադեկվատ ընկերներին իրենց իմացած փաստերն ու կարծիքներն ասեն ինձ, որ ես ավելի ճիշտ կողմնորոշվեմ ու ճիշտ ընտրություն անեմ։