Գորիսում կառուցվում է նոր աղբավայր

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
171 Views

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գորիսում մեկնարկել է հսկայածավալ մի ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում է ամբողջությամբ ծածկել գործող աղբավայրը և դրա փոխարեն հիմնել քաղաքի ամենագեղեցիկ այգիներից մեկը՝ ստեղծելով նոր, կանաչապատ և բարեկարգ հանգստի միջավայր բնակիչների համար։
Աշխատանքներն արդեն սկսվել են, ինչի արդյունքում տարածքը մաքրվում է աղբից, իրականացվում են բարեկարգման աշխատանքներ, հիմնանորգվում են ճանապարհներ։


Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև նոր, ժամանակակից չափանիշներին համապատասխան աղբավայրի ստեղծումը, որի կառուցման աշխատանքներն արդեն ևս մեկնարկել են` այն լինելու է քաղաքից շուրջ 7 կմ հեռավորության վրա։


Նոր աղբավայրը նախատեսված է լինելու առավել անվտանգ և կազմակերպված շահագործման համար՝ էականորեն բարձրացնելով համայնքում աղբահանության որակը և նվազեցնելով շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը։


Հետագա փուլերում նախատեսվում է նաև աղբի վերամշակման համակարգի ներդրում, ինչը կարևոր քայլ կլինի ոչ միայն բնապահպանական խնդիրների նվազեցման, այլև համայնքում ժամանակակից և կայուն աղբահանության մշակույթի ձևավորման տեսանկյունից։
Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության, Գորիսի համայնքապետարանի և Կառավարության հետ համատեղ համագործակցությամբ՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել