Դիտումների քանակը` 27
134 Views
Մայիսի 15-ին Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցն անցկացրեց «ՀՀ վարչապետի գավաթ» ֆուտզալի դպրոցականների առաջնության համայնքային փուլը։
Մրցաշարին մասնակցում էին Գորիս համայնքի հանրակրթական դպրոցների 13-15 տարեկան աշակերտների թիմերը։
Լարված և դիտարժան պայքարի արդյունքում մրցանակային տեղերը զբաղեցրեցին հետևյալ թիմերը.
1-ին տեղ՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմ,
2-րդ տեղ՝ Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցի թիմ,
3-րդ տեղ՝ Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի և Գորիսի Ա. Բակունցի անվան ավագ դպրոցի թիմեր:
Առաջին տեղը զբաղեցրած Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմն իրավունք ստացավ մասնակցելու առաջնության մարզային փուլին։
Շնորհավորում ենք մեր մարզիկներին և հաջողություն մաղթում հաջորդ փուլում: