Դիտումների քանակը` 43
Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի նախադպրոցական հաստատության միջին Ա խմբի սաների մասնակցությամբ անցկացվեց բաց պարապմունք՝ «Մոլորակներ» թեմայով։
Փոքրիկները մեծ հետաքրքրությամբ ներկայացրին Արեգակնային համակարգի մոլորակները, դրանց առանձնահատկությունները։
Պարապմունքը նպաստեց երեխաների ճանաչողական հետաքրքրությունների զարգացմանը, երևակայության ընդլայնմանը և տիեզերքի մասին նախնական գիտելիքների ձևավորմանը։
Բաց պարապմունքը անցավ ջերմ և հետաքրքիր մթնոլորտում՝ արժանանալով ներկաների բարձր գնահատանքին։