Սիրելի՛ հյուրեր,
Վերջին շրջանում «Booking.com» հարթակում առկա են տեխնիկական և համակարգային խնդիրներ, որոնց հետևանքով Գորիսի մի շարք հյուրանոցներ և հյուրատներ սխալ կերպով ցուցադրվում են որպես ամբողջությամբ զբաղված կամ անհասանելի։
Այս պահին խնդիրը դեռևս ամբողջությամբ լուծված չէ, և որոշ ժամանակ կարող է շարունակվել։
Եթե պլանավորում եք այցելել Գորիս, խնդրում ենք ժամանակավորապես չսահմանափակվել միայն «Booking.com» հարթակով, քանի որ ամրագրումների հետ կարող են առաջանալ խնդիրներ։
Փոխարենը առաջարկում ենք օգտվել նաև հետևյալ հարթակներից՝
Google Maps / Google Hotels
Airbnb
Tripadvisor
Expedia
Agoda
Facebook / Instagram էջեր
Ուղիղ կապ հյուրանոցների և հյուրատների հետ
Տեղեկատվություն նաև կարող եք ստանալ gorisinfo.am կայքէջից
Խնդրում ենք լրատվական էջերին, գործընկերներին և հետևորդներին աջակցել տեղեկատվության տարածմանը՝ կիսվելով այս հրապարակմամբ, որպեսզի Գորիս այցելող հյուրերը ժամանակին տեղեկացված լինեն իրավիճակի մասին և կարողանան հեշտությամբ կազմակերպել իրենց ամրագրումները։
Շնորհակալություն ըմբռնման և աջակցության համար։