Դիտումների քանակը` 25
Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի նախադպրոցական հաստատության Կրտսեր 2-րդ Ա խմբի սաները ճանաչողական և հայրենասիրական էքսկուրսիա իրականացրեցին դեպի Անմահ մարտիկների Սուրբ հիշատակի պատմամշակութային հուշարձան։
Այցի ընթացքում երեխաները ծանոթացան հուշարձանի պատմությանը, հարգանքի տուրք մատուցեցին հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին։
Միջոցառմանը ներկա էր նաև համայնքի ղեկավար Սամվել Լալայանը, ով կարևորեց մատաղ սերնդի մեջ հայրենասիրական արժեքների ձևավորումն ու պատմական հիշողության պահպանումը։