ՀՀ-ում, անկախացումից հետո, տեղի է ունեցել 6 ռազմական շքերթ՝ 1992, 1996, 1999, 2006, 2011 և 2016 թթ.-ին, բոլորը սեպտեմբերի 21-ին՝ անկախացումից հետո։
Վերջին տարիներին պատշաճ չեն նշվել Անկախության օրը, Հանրապետության օրը, Սահմանադրության օրը։
Ու հանկարծ 2026 թ.-ին, մայիսի 28-ին, ընտրություններից 10 օր առաջ որոշվում է ռազմական շքերթ անել, որ «հանրությունը տեսնի, թե Ֆրանսիան ինչ է արել Հայաստանի համար, թե Հայաստանը ինչքան նոր ռազմական տեխնիկա է ձեռք բերել…»։
Վա՞տ է ձեռքբերումների ցուցադրությունն ընդհանրապես։ Ոչ, լավ է։
Վա՞տ է ռազմական շքերթ անելը։ Ոչ, լավ է։
Վա՞տ է ՀՀ կարևոր տոները նշելը։ Ոչ, լավ է։
Վատ է տարիներ շարունակ դրանք չանելն ու միայն նախընտրական շրջանում, ընտրություններից 10 օր առաջ անելը։ Այո՛, վատ է։ Դա նախընտրական անհավասարություն է։ Դա վարչական հնարավորություններով նախընտրական կամպանիայում առավելություն ստանալ է։ Դա ընտրական պրոցեսների անարդար անցկացում է։
Իսկ ցանկացած պնդում, որ դա ընտրությունների հետ կապ չունի, մտածող մարդկանց մոտ մենակ ծիծաղ կառաջացնեն։