Դիտումների քանակը` 31
Ինչ որ տեղ ինձ զարմացրել էր այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց արցախցի կնոջից, արցախցիներին «թռածներ» անվանելուց հետո։
Վերջերս ես կարծես հասկացա․ չէ՞ որ Արցախ կոչվող նավից առաջինը թռավ հենց նավապետը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։
Եվ «թռածը» հենց ինքն էր ու իրեն սատարողները։
Եվ «Արցախից» թռնելը հենց իր(ենց) կողմից խրախուսվող հարցի միակ լուծումն է։
Արցախցիներին «թռած» անվանելը նշանակում է սադրել եւ դրդել նրանց պայքարել Արցախի համար։
Իսկ դա հակասում է առաջին հերթին իր «թռած» քաղաքականությանը, որին անվանում է «խաղաղություն»։
Դրա համար էլ ներողություն խնդրեց։