Մենք երբեմն չենք նկատում մեր հետ ապրող մեծ մարդկանց. Արտուր Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
82 Views

Մենք երբեմն չենք նկատում մեր հետ ապրող մեծ մարդկանց։

Մեծ այն իմաստով, որ իրենցով Հայաստանին եւ հայ ժողովուրդին միայն փառք ու համբավ է եկել։

Ինչպես Բեկորն է ասում․ «Որդիներ կան, որոնք ազգի անունից են ներկայանում, և որդիներ, որոնց անունով ազգն է ներկայանում»։

Սմբատ Լպուտյանն իր կատարած աշխատանքներով Հայաստանին այնպիսի մեծ հռչակ է բերել, որը կարելի է համեմատել օրինակ Արամ Խաչատրյանի, Վիկտոր Համբարձումյանի հետ։

Ճիշտ է մեծերին համեմատելը կոռեկտ չէ, բայց ստիպված եմ այսպես անում, քանի որ «մեծ ու փոքր» ոչ մեկ չի ճանաչում։

Սմբատ Լպուտյանի նման մարդուն ինչ որ գործով կալանավորելը առաջին հերթին ծաղր է գործող իշխանություններին, խարան՝ նրանց ճակատին։

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպիսինն է պետականաշինության, բարոյականության մասին պատկերացումները գործող իշխանության կուլիսներում։

Գրառման առընչությամբ արհեստական բանականությանը խնդրեցի մի նկար գեներացնի։

Ինչպես ասում է Պարույր Սևակը․ «Մենք պարտավոր ենք շահելու շախմատային մեր այն խաղը, որ սկսել է Մեսրոպ Մաշտոցը:»

Եվ կշահենք, չկասկածես Նիկոլ։

Քո պեսները հարյուրներով կգան ու կգնան, բայց հայ ժողովուրդը կմնա, քանի որ միշտ կունենա Սմբատի պես զավակներ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել