Լավ հայը խոսքերով չէ, գործերով է չափվում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Լավ հայը նա չէ, ով տիրապետում է մայրենինին, ունի որոշ հռետորական ձիրք և դա է համարում իր միակ նվիրական զբաղմունքը։ Լավ հայը նա է, ով իր Երկրի համար անխոս գործեր է անում, հանրաճանաչ դարձնում իր ազգը, անխաթար դարձնում նրա բարի համբավը։ Մայրենիին լավ չէր տիրապետում Շարլ Ազնավուրը, Արամ Խաչատուրյանն ընդհանրապես չէր տիրապետում, Հրանտ Մաթևոսյանը հրաշալի տիրապետում էր գրավոր խոսքին, բայց բանավոր խոսքը այն չէր։ Այնուամենայնիվ, այս և բոլոր մյուս մեծերը աշխարհով մեկ ճանաչելի են դարձրել հային, թույլ չեն տվել, որ հայը ամոթից գլուխը կախի, ստեղծել են մնայուն արժեքներ։

Երկրին հիմա ոչ թե խոսացողներ, այլ գործ անողներ են պետք։

Հ.Գ. Բանավոր խոսքի վարպետներից էլ ակնկալում ենք զերծ մնալ կիսաժարգոնային «համարձակ» խոսույթից ….

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել