Թրամփի փոխնախագահը Ջեյ Դի Վենսը մեկնել է Իսլամաբադ՝ Իրանի շուրջ բանակցությունների համար
Մինչև մեկնելը Վենսը լրագրողներին ասել է. «Մենք անհամբեր սպասում ենք բանակցություններին։ Կարծում եմ՝ դրանք դրական կլինեն։ Կտեսնենք»։
Նա շարունակել է. «Եթե իրանցիները պատրաստ են բարի կամքով բանակցել, մենք կաշխատենք նրանց հետ։ Բայց եթե նրանք փորձեն խաբել մեզ, կտեսնեն, որ բանակցային թիմը չի ընդունում այդ մոտեցումը։ Նախագահը մեզ շատ հստակ հրահանգներ է տվել, և մենք կտեսնենք, թե ինչ կլինի»։
Լրատվական աղբյուրները նաև հայտնել են Պակիստանում ԱՄՆ բարձր մակարդակի թիմի ժամանման մասին։ Այս հաղորդագրությունների համաձայն՝ մոտ 300 մարդուց բաղկացած պատվիրակությունը մինչև իրանական կողմի հասնելը արդեն Պակիստան է հասել։ Լրատվակաները հաղորդում են, որ այս հսկա անձնակազմի հիմնական մասը անվտանգության աշխատակիցներ են իրենց մեծածավալ սարքավորումներով և ծանր տեխնիկայով։