Գորիս համայնքում անկացվեց «Սպորտլանդիա» մարզական միջոցառումը
Սույն թվականի ապրիլի 8-ին Գորիսի համայնքապետարանի և Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի հետ համատեղ կազմակերպվեց «Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև 2026 թվականին անցկացվող «Սպորտլանդիա»» մարզական միջոցառումը, որին մասնակցում էին Գորիս, Տեղ և Տաթև համայնքների հանրակրթական դպրոցների աշակերտները։
Միջոցառումն անցկացվեց Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի մարզադահլիճում։ Թեժ պայքարի ընթացքում մասնակիցներն զբաղեցրին հետևյալ մրցանակային տեղերը․
1-3-րդ դասարանների աշակերտների միջև՝
1-ին հորիզոնական՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմ,
2-րդ հորիզոնական՝ Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցի թիմ,
3-րդ հորիզոնական՝ Շինուհայրի միջնակարգ դպրոցի թիմ։
4-6-րդ դասարանների աշակերտների միջև՝
1-ին հորիզոնական` Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի թիմ,
2-րդ հորիզոնական՝ Խնձորեսկի Գ.Սևունցի անվան միջնակարգ դպրոցի թիմ,
3-րդ հորիզոնական` Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցի թիմ։
Առաջին տեղեր զբաղեցրած դպրոցների թիմերն իրավունք ստացան մասնակցելու «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլին։